Բարեփոխումների համատեքստում ստեղծելու ենք առանձին արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:18 12-07-2022
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ անտանգության ու պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախատեսում են ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին, և անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել՝ նոր կառույցի ձևավորման համար։

«Ոստիկանության բարեփոխումները ևս պետք է դիտարկել, և այս ամենի հիմքում դրված է ժողովրդավարության՝ 2018 թվականից սկսված անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթացը, ինչը կարևոր է նաև անվտանգության կայունության համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։