Ավելին 4 տարի առաջ - 12:43 12-07-2022

Երկրի բնակչությունն այս տարի կհասնի ութ միլիարդի․ ՄԱԿ

Այս տարի աշխարհի բնակչությունը կհասնի ութ միլիարդի, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Հեղինակները կանխատեսում են, որ մոլորակի ութմիլիարդերորդ բնակիչը կծնվի նոյեմբերի մոտ։ Զեկույցում նշվում է նաև, որ 2023 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաբնակեցված երկիրը՝ առաջ անցնելով Չինաստանից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կլոր թիվը հիշեցում է մարդկանց, որ պետք է գնահատել բազմազանությունը, բայց միևնույն ժամանակ հիշել, թե ինչն է միավորում ողջ մարդկությանը և ուրախանալ բժշկության ձեռքբերումներով, որոնք մեծացնում են կյանքի տևողությունը և նվազեցնում մայրական և մանկական մահացությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի բնակչության աճն ավելի դանդաղ է ընթանում, քան կանխատեսում էին անցյալ տասնամյակների ժողովրդագիրները։ Այժմ ամենամեծ ներդրումն ունեն ութ ավանդաբար բազմազավակ երկրները՝ Հնդկաստանը, Պակիստանը, Նիգերիան, Տանզանիան, Ֆիլիպինները, Եգիպտոսը, Եթովպիան և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը:

Միաժամանակ Եվրամիության երկրների բնակչությունը նվազում է, հայտնել է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը։ Եթե ​​2001 թվականի հունվարի 1-ին այն կազմում էր մոտ 447 միլիոն մարդ, ապա 2022 թվականի հունվարի 1-ին Եվրոպայում արդեն ապրում էր 446,8 միլիոն մարդ, այսինքն՝ 172 հազար մարդով պակաս։

Բնակչության նվազման վրա ազդող գործոններից Եվրոստատը նշել է կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաև ԵՄ երկրներից արտագաղթը։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպան հաշվետու տարվա ընթացքում ընդունել է մոտ 1 մլն ներգաղթյալ, դա բավարար չի եղել մահացության և պտղաբերության միջև անհավասարակշռությունը լրացնելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ