Հուլիսի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սյունիքի մարզի Կապան քաղաքի տարածքային խորհրդի ղեկավարի ընտրությունը։
Ըստ տեղեկությունների, թեկնածուների թվում է եղել Կապան քաղաքից ընտրված պատգամավոր քպ-ական Դավիթ Դանիելյանը և պատգամավոր Նարեկ Բաբայանը։ Սակայն Կապանում նրանք չեն ընտրվել տարածքային խոհրդի ղեկավարներ։
Oragir.news-ի տեղեկություններով ղեկավար է ընտրվել Նարեկ Դավթյանը, ով Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետն է։
Oragir.news-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կապանում այդ ընտրությունների թեմային՝ ասաց. «Միայն Կապանում է եղել ընտրույթուններ, ուրիշ էլ ոչ մի տեղ։ Ընտրվում է խորհուրդը, և խորհուրդն ընտրում է մեկ հոգու՝ որպես տարածքային խորհրդի ղեկավար։ Կապանի վերաբերյալ տեղեկություն շատ չունեմ, վատառողջ եմ եղել»։
ՔՊ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը, ով, կարելի է ասել ամենաակտիվներից է մարզային կառույցների ղեկավարների ընտրության ընթացքում, միշտ ներկա է լինում ընտրություններին՝
Oragir.news-ի հետ զրույցում ասաց.
«Ես այնտեղ չեմ եղել, ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես ամեն ինչից էլ տեղյակ եմ, բայց քանի որ ներկա չեմ եղել, որևէ բան չեմ ուզում ասել։ Ներկա լինելն ուրիշ բան է, ներկա լինելով պատմել ինչ-որ բան, հարցերին պատասխանել՝ այլ բան։ Մեր գործընկերներն այնտեղից կվերադառնան և հուսով եմ իրենց հետ կխոսեք, կիմանաք։ Ես իրավասու եմ պատասխանել բոլոր հարցերին էլ Ձեր, բայց որ ներկա չեմ եղել, չեմ ուզում պատասխանել։ Հիմնականում ներկա եմ լինում ընտրություններին, այս անգամ զանգել, ուղղակի տեղեկացել եմ ինչ-ոնց, դրա մասին ինչ-որ բան հիմա չեմ ասի, որովհետև տվածս ինֆորմացիան կիսատ-պռատ է լինելու։ Այսօրվա վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը այնտեղ գնում են մարդիկ, հանդիպում են, մի խոսքով։ Չեմ կարծում , որ ես ինչ որ բան կարող եմ ասել, որն արժի, որ դուք գրեք»։
Oragir.news-ը ներկայացնում է Նարեկ Դավթյանի կենսագրությունը.
Ծնվել է՝ 1982 թվականի ապրիլի 20-ին, ք. Կապան քաղաքում: Սովորել և ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2004թ.-ին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում (մասնագիտությունը` «Համաշխարհային տնտեսագիտություն»)
Աշխատանքային գործունեություն՝
01.02.2007-01.12.2008թթ. - «ԷյԵմՎի» ՍՊԸ, Տնտեսագետ, պահեստապետ,հաշվապահ
01.12.2008-14.06.2011թթ. - «Անտենոր» ՍՊԸ, Գլխավոր հաշվապահ (համատեղության կարգով)
01.12.2008-01.03.2010թթ. - «Հին Անկյուն» ՍՊԸ, Գլխավոր հաշվապահ
02.08.2010-01.09.2010թթ. - «ԷյԵմՎի» ՍՊԸ, ֆինանսական կառավարիչ
01.09.2010-13.06.2011թթ. - «ԷյԵմՎի» ՍՊԸ ֆինանսական կառավարիչ
01.06.2011-13.11.2011թթ. - «Նոր Անկյուն»ՍՊԸ տնօրեն
08.11.2011-01.07.2013թթ. - «Նոր Անկյուն» ՍՊԸ, Տնօրեն
08.05.2014-15.05.2017թթ. - «Վաս Գազ» ՍՊԸ, Տնօրեն
20.09.2018-13.02.2019թթ. - Սյունիքի մարզպետարան, Մարզպետի խորհրդական
19.02.2019-05.09.2019թթ. -Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ
05.09.2019-03.08.2020թթ. -Սյունիքի Մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար
03/08/2020թ Սյունիքիմարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ
2016 և 2017 թթ-ին ընտրվել է Կապան քաղաքի և Կապան խոշորացված համայնքի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի երկու որդի: