Ներքին 4 տարի առաջ - 00:27 10-07-2022

Երևանում 49-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 31:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկ Դ.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտա 54 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ռոմանոս Թ.-ին:

Ինչպես հայտնում է կայքը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառուայության Երևանի գնդի պարեկները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հայկ Դ.-ն աշխատում է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ վարկավորման բաժնի պետ:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը