Ներքին 4 տարի առաջ - 23:03 09-07-2022

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Շահբազյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վարդանյանն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Համբարձումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարապետյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Ալեքսանյանի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում