copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:04 09-07-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել և իր հայրապետական օրհնությունն է բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից:

Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Հանդիպումը սկսվել է Հայրապետական մաղթերգով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետին ներկայացնելով ուխտագնացության ծրագիրը, հայցել է Հայոց Հովվապետի օրհնությունը:

Երիտասարդների անունից սրտի խոսք են ասել Կ․Պոլսի հայոց պատրիարքության ներկայացուցիչ Երազ Չաղլայանը և Գերմանիայի հայոց թեմի երիտասարդական միության ներկայացուցիչ Արշամ Արզումանը։

Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ուրախությամբ ընգծել է, որ աշխարհասփյուռ հայորդիները համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ գոտեպնդվելու և շարունակելու եկեղեցանվեր ու հայրենանվեր իրենց առաքելությունը:

Ապա երիտասարդներին իր պատգամն է բերել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով հայրենիքի տարբեր կողմերից և աշխարհասփյուռ հայ համայնքներից երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով: Հայոց Հովվապետն իր գնահատանքն է բերել Հովնան սրբազանին և Հայր Թովմային՝ եկեղեցասեր երիտասարդության հետ տարվող նախանձախնդիր աշխատանքների համար։

Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն է արտահայտել համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ընհատված այս գեղեցիկ ավանդույթի վերականգնման առիթով՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդները միատեղվել են հայրենիքի և Եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, որով պիտի շարունակեն իրենց ընթացքը՝ նպաստ բերելով հայրենի կյանքի վերազարթոնքին և հայրենիքի զորացմանն ու լուսավոր ապագայի կերտմանը:

Դիմելով երիտասարդ հայորդիներին՝ Նորին Սրբությունը հորդորել է առավելագույնս հաղորդ դառնալ հայրենի իրականությանը, հետպատերազմյան մարտահրավերներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե վհատության և հուսալքության պատճառ պիտի լինեն, այլ հարկավոր է նորովի գոտեպնդվել՝ աղոթքով ու գործով միասնաբար լծվելու բոլոր խնդիրների հաղթահարմանը։

Իր խոսքում Նորին Սրբությունն ուխտավոր հայորդիներին բարեմաղթել է Աստծու զորակցությունը՝ անձնական և համայնքային կյանքում նոր ձեռքբերումների և հաջողությունների հասնելու համար, որոնց արգասիքները կծառայեցնեն հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն:

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև պատասխանել է երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են Եկեղեցու կյանքում իրենց ներգրավվածությանը, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավմանը:
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունն է բաշխել ներկաներին:

Ամենից շատ դիտված

20:22 Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է. shamshyan.com
17:30 Այս ամենն իմ կյանքն է, ես շատ եմ կարոտել այս կյանքը. Բագրատ Սրբազան
22:43 Victory Park. Հունիսմեկյան անակնկալներ, անվճար ատրակցիոններ, ուրախ ժամանց և անակնկալներով լի օր
14:15 Քո հարցերին չեմ պատասխանելու․ ՔՊ-ական պատգամավորը վիրավորել է Oragir.News-ի լրագրողին
21:53 Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը
18:42 «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com
13:32 Ոստիկանները խոչընդոտում են Բագրատ Սրբազանի ավտոերթը դեպի Գյումրի
23:28 Սրբազանի նման կերպարի ի հայտ գալը բոլորիս համար ընծա է. Ժիրայր Սեֆիլյան 
15:15 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Գյումրիում է․ ՈՒՂԻՂ
14:40 Դժվար չիմանաք, մեզնից շուտ էիք եկել․ Շիրակի մարզպետը խուսափում է հարցերից