Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 09:07 08-07-2022

Բայդենը հայտարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրենի հրաժարականի մասին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, հայտարարել են, որ ազգային Գաղտնի ծառայության տնօրեն Ջեյմս Մյուրեյը լքում է պաշտոնը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք անչափ երախտապարտ ենք նրան երկրին և մեր ընտանիքին մատուցած ծառայության համար»,- ասվում է Բայդենսի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար։