Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:36 20-12-2022

Հետախուզության մասին օրենքի նախագիծը հրատապ օրակարգ բերելը կա՞պ ունի Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի այցի հետ

ԱԺ արտահերթ նիստում Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման մասին օրենսդրական փաթեթի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչն էր խանգարում այս հարցը ավելի ուշ արտահերթ նստաշրջանում քննարկելուն և հարց ուղղեց Արմեն Գրիգորյանին․ «Ինչու այսքան հրատապ բերվեց օրակարգ, արդյո՞ք ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների մասին օրենքը հիմք ընդունել եք, թե՝ չէ, և արդյոք այս հարցը քննարկվել է, կամ այս հրատապությունը կապ ունի օրերս Հայաստան կատարած Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի այցի հետ»։

Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշեց, որ մեր երկրում ընդունվող օրենքները չեն կարող երբևէ կապ ունենալ որևէ արտերկրյա պաշտոնյայի հետ․ «Հրատապությունը մինչև այդ է առաջացել։ Հայաստանի ներքին գործընթացները կապել այլ երկրների պաշտոնյաների հետ, ժամանակակից Հայաստանում այդքան էլ տրամաբանական չէ։ Լայնածավալ աշխատանք ենք կատարել, փորձել ենք հասկանալ տարբեր երկրներում ինչպես են այս կառույցի գործունեությունը կարգավորող օրենքներ ընդունում։ Հիմնականում մեր ելակետն այն է եղել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ