Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:48 07-07-2022

Հայաստանում, կարելի է ասել, խուճապային տեմպով խաչեր են հայտնվում, որոնք կապ չունեն քրիստոնեության հետ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում Փաշինյանն ասաց, որ ուզում է մի դիտարկում անել ՀՀ տարբեր հատվածներ այցելելու նկատառումով։

«ՀՀ-ում տարերային կամ նույնիսկ, կարելի է ասել, խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են հայտնվում անընդհատ՝ մի տեղ պլաստմասից, մի տեղ երկաթից, մի տեղ հին կահույքի կտորներից, մի տեղ շինարարության ավելցուկից սարքում են, և ինձ համար ակնհայտ է՝ թե ինչ է կատարվում, և հանձնարարական եմ տվել։

Նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին, որպեսզի մենք ուսումնասիրենք և գնահատական տանք դրա վերաբերյալ։ Քաղաքաշինությունը պետական գործառույթ է, ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է։ Պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության հետ կապ ունի, և վստահ չեմ, որ նախաձեռնության հեղինակներին որ ասես Կտակարանից կամ Աստվածաշնչից որևէ բան պատմի, կկարողանա պատմել։ Անկախ սրանից՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում, և շատ դեպքերում կարող եմ ուղղակի ասել, որ դա ոչ միայն կապ չունի քրիստոնեության, հավատի հետ, այլև վարկաբերկում է և՛ քրիստոնեությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը