Ներքին 4 տարի առաջ - 18:05 06-07-2022

Ուր են անհետացել քաղաքի շները․ ահազանգի հետքերով

Oragir.news-ն ահազանգեր է ստանում Երևանի տարբեր թաղամասերի բնակիչներից, այն մասին, որ իրենց բակերի շներն անհետանում են։ ՄԵզ ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց, որ արդեն մի քանի շաբաթ է՝ իրենց բակում բնակվող շները չկա։

«Միգուցե, քաղաքապետարանն է տարել, բայց չեմ հասկանում, թե ինչու, բացառում եմ, որ բողոքողներ լինեին այդ շնից, շատ հանգիստ շուն էր, ընդհանրապես ագրեսիվ չէր, չեմ հասկանում՝ ում էր խանգարում, բնակիչներն էլ երբեք չեն դժգոհել այդ շնից, բայց արդեն մեկ շաբաթ է՝ չկա»։

Մեզ ահազանգած քաղաքացին նաև ասաց, որ կրակոցների ձայներ չեն լսել, հետևաբար, բացառում են, որ սպանած լինեն։

«Բայց ուր և ինչու են տարել՝ դժվար է ասել։ Գիտեք, հիմա նաև խոսում են այն մասին, որ Երևանից կենդանիներին որսում են, տանում մարզերում կամ գյուղերում բաց են թողում»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ եթե անգամ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը շներին որսում է, դա արվում է բացառապես կենդանիներին մասնագիտական օգնություն ցույց տալու նպատակով։

«Եթե շունը հիվանդություն ունի, ապա ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այլ ելք չունեն, քան շներին քնեցնելը։ Օրերս մենք էլի անհազանգ էինք ստացել, թե առանց պատճառի շանը տարել քնեցրել են, բայց մենք պարզեցինք, որ մասնագիտական բոլոր ուսումնասիրությունն արվել են ու պարզվել է, որ շունը լեշմանիոզ հիվանդություն է ունեցել, որի դեպքում միակ ճիշտ միջամտությունը էդ շանը քնեցնելն է։

Նույն բակում մեկ այլ շան, որ նույն հիվանդությունն ուներ՝ բուժել ու վերադարձրել են բակ։ Վստահեցնում եմ, որ եթե շունը ենթակա է բուժման, ապա բուժվում ու վերադարձվում է։ Հակառակ դեպքում՝ երկուսին էլ կքնեցներին։ Եթե շունը ծանր հիվանդություն ունի և վտանգավոր է հասարակության համար՝ ենթակա է քնեցման»։

Հարցին, թե որքանով է իրականությանն համապատասխանում տեղեկատվությունը, թե շներն Երևանից որսվում ու մարզերում կամ գյուղերում են բաց թողնում՝ նա պատասխանեին, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է։

Քաղաքապետարանից մեզ նաև մեզ փոխանցեցին վիճակագրություն, ըստ որի ՀՈԱԿ-ի կողմից այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում կլինիկա է տարվել 1192 թափառող կենդանի, որոնցից 149-ը քնեցվել է։

Հատկանշական է, որ կլինիկա ամենաշատը թափառող կենդանիներ են տարել մայիսին՝ 521, որոնցից 44-ը քնեցվել են։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել