Ներքին 4 տարի առաջ - 17:21 06-07-2022

«Հրապարակ» օրաթերթը հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին»

«Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի վնաս էր հասցրել։ Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները կամայականորեն որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր «Ֆեյսբուքին», որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։ Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով։

«Հրապարակը» դիմել էր դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարել է «Հրապարակ» օրաթերթի հայցը՝ հերքման պահանջի վերաբերյալ ու նաև վճռել․ ««Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ որպես հայցվոր «Հրապարակ» օրաթերթի պատվին, արժանապատվությանը և բարի համբավին գրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում։ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»։

Oragir.news-ը շնորհավորում է «Հրապարակ օրաթերթին»՝ մամուլի գործունեության համար անչափ կարևոր այս հարցում հաղթանակի և արդարության վերականգնման համար։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում

Ձեզ գուցե հետաքրքրի