Ներքին 1 ամիս առաջ - 20:56 08-07-2026

Համագործակցության հուշագիր Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արթուր Նաջարյանը։ Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հուշագրի նպատակը սոցիալական գործընկերության խթանումն է՝ երիտասարդության ոլորտում համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի և միջոցառումների իրականացմամբ՝ նպաստելով երիտասարդների ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանը, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավմանը։


Շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության և համատեղ աշխատանքի համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ սոցիալական գործընկերության հուշագիրն առաջմղման մոտիվացիա է թե՛ նախարարության, թե՛ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի համար:
«Ուրախ եմ, որ սոցիալական գործընկերությունը հաստատվում է նաև ստորագրված հուշագրով. միասին կշարունակենք համատեղ աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի ու երիտասարդների զորեղացման»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով կազմակերպության ակտիվ գործունեությունը երիտասարդական միջավայրերի ձևավորմանն ուղղությամբ։

«Մեզ համար սա ուղղակի փաստաթղթի ստորագրում չէ. այն, կարծում եմ, մեր ընդհանուր տեսլականի և պարտավորության հաստատումն է»,- ասել է Արթուր Նաջարյանը՝ ընդգծելով, որ պետության հետ այսօրինակ գործընկերությունը դրական արձագանք է գտնում նաև միջազգային հարթակներում:

Նշվել է, որ համագործակցության հիմքում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններն են, մասնավորապես՝ երիտասարդական միջավայրերի ձևավորման միասնական մոտեցումները: Ըստ այդմ՝ համայնքներում հիմնված երիտասարդական կենտրոններում 13-35 տարեկան երիտասարդների համար կմատուցվեն տարատեսակ ծառայություններ՝ միտված նրանց ներուժի բացահայտմանը, կարողունակությունների զարգացմանը, ակտիվ քաղաքացիության գործադրմանը, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպմանը, իրազեկվածության բարձրացմանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ