Ներքին 4 տարի առաջ - 15:06 06-07-2022

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Նիլս Աննենին են ներկայացրել Հայաստանում տնտեսական բարեփոխումները և արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատվիրակության անդամների հանդիպումը ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական համագործակցության գծով պետքարտուղար Նիլս Աննենի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջխորհրդարանական համագործակցության խորացման և ժողովրդավարական արժեքների տարածման կարևորության ու անհրաժեշտության մասին:

Մատնանշվել է ժողովրդավարության առանցքային դերը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում:

Հանդիպման անկյունաքարային թեմաներից էր խորհրդարանական կառավարման համակարգում հայ-գերմանական փորձի փոխանակումը, ինչը արդյունք է լինելու միջխորհրդարանական կապերի ընդլայնման և բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերի ակտիվացման:

Նիլս Աննենին հանգամանալից ներկայացվել է Հայաստանում տնտեսական բարեփոխումների և արդյունքների մասին, առաջարկվել է հաջորդիվ արդեն հանդիպումների օրակարգում դնել կոնկրետ ծրագրեր և առաջարկներ:

Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացման ու ընդլայնման հարցին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ