Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:38 21-11-2024

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա է մեծ փոխըմբռնում. ողջունելով Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, որին մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Արմենուհի Ղազարյանը, Մարիամ Պողոսյանը, Դավիթ Առուշանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Բարեկամական խմբի անդամները շնորհավորել են նորանշանակ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման՝ դիվանագիտական գործունեության մեջ: Նրանք ցավակցություն են հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ իրենց զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին:

Տաթեւիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի եւ Սենատի կողմից ընդունված հայանպաստ հայտարարությունների համար:

Կարեւորելով միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունն ու խորհրդարանականների միջեւ ակտիվ կապերը՝ բարեկամական խմբի ղեկավարն առաջարկել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսում եւ Սենատում ձեւավորել Հայաստանի հետ համագործակցության բարեկամական խմբեր՝ արդյունավետ փոխգործակցության համար:

Ռիկարդո Մարտինես Վասկեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ եւ զորակցող խոսքերի համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական գործունեությունը ծավալել Հայաստանում եւ նորովի բացահայտել այս հիասքանչ երկիրը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ բարեկամության եւ ակտիվ համագործակցության զարգացման գործում:

«Իսպանիան միշտ էլ Հայաստանի կողքին է եղել բոլոր ձեւաչափերում եւ գնահատում է ժողովրդավարական գործընթացների առաջմղման, ինչպես նաեւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու հարեւան երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Նա ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում, խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

Բարեկամական խմբի անդամները դեսպանին են ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Կարեւորվելով Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումը՝ պատգամավորներն ընդգծել են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար փոխօգնության եւ փոխհամագործակցության անհրաժեշտությունը, քաղաքական օրակարգերն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանին են ներկայացվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական այլ անձանց ճակատագրի, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում տեղահանված շուրջ 150 հազար քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող մշակութային վանդալիզմի վերաբերյալ մտահոգությունները:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար