Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:53 05-07-2022

Այսօր կոնսուլտացիայի օրն է․ քաղաքացիները չգիտեն՝ ինչու են եկել Ազատության հրապարակ

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր։ Տոնի առթիվ կազմակերպվել էր միջոցառում Ազատության հրապարակում, որից հետո մեկնարկեց պետական խորհրդանիշներին նվիրված երթը դեպի Հանրապետության հրապարակ։

Oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե տեղյակ են արդյոք ինչ օր է այսօր, ինչի համար են եկել, ինչից պարզ դարձավ, որ քաղաքացիների մի զգալի մասն առհասարակ տեղյակ չէ, թե ինչի համար են եկել հրապարակ։

Ոմանք էլ ասացին, որ իրենք պետական աշխատողներ են, դպրոցականններ, և իրենց ասել են, որ կոլեկտիվով գան Ազատության հրապարակ։ Հավաքվածների մի մասն էլ եկել էր իրենց երեխաների համերգին․ ստացվում է, որ ամեն մեկն իր գործով էր եկել Ազատության հրապարակ։