Ուղիղ եթեր
Ապատեղեկատվություն ՔՊ-ի թևերի և պալատական հեղաշրջման մասին
copy image url

Ապատեղեկատվություն ՔՊ-ի թևերի և պալատական հեղաշրջման մասին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:01 04-07-2022
Ընդդիմության փաստացի բացակայությունը հղի է մի շարք վտանգներով։ Դրանցից է պալատական հեղաշրջման վտանգը։ Ընդդիմության ներկայությունը յուրատեսակ միավորիչ գործոն է։ Իշխանության կուսակցությունը համախմբված դիմադրում է ընդդիմադիրների գրոհին։ Իսկ երբ ընդդիմությունը փաստացի բացակայում է, ապա իշխանության կուսակցությունը ներսից, օրինաչափորեն, ճաքեր է տալիս, բաժանվում թևերի, որոնք գործում են իրար դեմ։ Այս ստվերային մրցակցությունը կարող է հանգեցնել պալատական հեղաշրջման, որի հետևանքով բարոյապես կքայքայվի կուսակցությունը և համապետական ընտրություններում չի հասնի հաջողության։ Չի բացառվում նաև, որ պալատական հեղաշրջման միջոցով իշխանության գան պատեհապաշտ մարդիկ, որոնք կսպասարկեն ապազգային հետաքրքրություններ։

Այս առումով ասեկոսեներ են պտտվում, թե իշխանության կուսակցության մեջ որոշ անհատներ հավակնում են վարչապետ դառնալ։ Ենթադրելի է, որ այս ասեկոսեները կազմակերպված տարածում է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ջրի երես դուրս բերի հավանական հավակնորդներին և պատժի նրանց։ Պարզ ասած՝ ՔՊ-ի ներսում թևերի գոյության և պալատական հեղաշրջման վտանգի մասին ապատեղեկատվության միջոցով Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստանում կանխել բազմակարծությունը կուսակցության ներսում և միահեծան կամք թելադրել իշխանության ներկայացուցիչներին և կուսակցության անդամներին։ Իսկ ով փորձում է այլ կարծիք հայտնել, ապա նրան կասկածում են դավադրության մեջ։

Իրականում կուսակցության ներսում բազմակարծությունը առողջ երևույթ է։ Իսկ պալատական հեղաշրջում տեղի է ունենում ներկուսակցական ազատ և բաց մրցակցության բացակայության հետևանքով։ Երբ կուսակցության ղեկավար պաշտոններում ընտրվելու հավակնություն ունեցող անդամները հնարավորություն չեն ստանում ազատ մրցակցությամբ հասնել պաշտոնների, ապա ստիպված պալատական հեղաշրջում են կազմակերպում, ինչպես ավտորիտար համակարգերում, օրինակ, խորհրդային բռնազավթման տարիներին։

Այնպես որ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե ասեկոսեներ տարածի կուսակցության թևերի, որոշ ազդեցիկ գործարարների կամ արտաքին ուժերի հովանավորությունը վայելող երբեմնի բարձր պաշտոնյաների թաքուն հավակնությունների և իշխանությունը Նիկոլ Փաշինյանից խլելու ձախողված փորձերի մասին, այլ պետք է բաց քննարկումներ ու բանավեճեր կազմակերպի, որպեսզի յուրաքանչյուր կուսակցական համոզվի, որ կարող է կուսակցիների հետ գաղափարական ազատ մրցակցության մեջ մտնել և այդ մրցակցության արդյունքում հասնել կուսակցական և պետական բարձր պաշտոնների, նույնիսկ՝ առաջադրվել վարչապետի թեկնածու։

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
09:10 ՀԷՑ-ը որբի գլուխ էր, փայ կմտնեն, ու թեման կփակվի
19:20 Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են
23:57 Մինչև չամուսնանաս ու քահանա չդառնաս, շները քեզ եղբայր. Ռուբեն Մխիթարյան
22:59 Քարտեզը թափահարելով և փառաբանելով՝ Դուք Ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում. գիտնականը՝ Փաշինյանին
16:20 Եթե պարզվի, որ կա քաղաքական դրդապատճառ, ես կկանգնեմ եկեղեցու կողքին. Սարիկ Մինասյան
23:02 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ BMW X3-ը մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում. 3 զոհերի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս․ shamshyam.com
21:56 Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը
21:37 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում կյանքի գնով պայքարում է հանուն հայրենիքի, հայկական շահի և Արցախի