«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին հոսքի մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ հայրենիքում են: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Սփյուռքի 120 պատանիներ ապրում են Դիլիջանում և այնտեղից բացահայտում ողջ Հայաստանը: Արդեն այցելել են Մատենադարան, Օշական, ՀԲԸՄ գրասենյակ, Ծիծեռնակաբերդ, Հայաստանի ամերիկյան համալսարան,Գառնի, Գեղարդ, Գյումրի։ Այս ամենին զուգահեռ՝ մեր պատանիները հասցնում են սովորել հայերեն, հայոց պատմություն, հայկական երգ ու պար, անցկացնել մշակութային և սպորտային տարբեր միջոցառումներ:
Ծրագրի հայաստանյան ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: