Ներքին 4 տարի առաջ - 16:58 02-07-2022

ԲԴԽ-ն երկուշաբթի նախագահ է ընտրելու

Երկուշաբթի օրը Բարձրագույն դատական խորհուրդը կքննի նախագահի ընտրության հարցը։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Օրենքն ասում է, որ թափուր մնալուց հետո 10 օրվա ընթացքում խորհուրդը պետք է նախագահ ընտրի։ Երկուշաբթի լրանում է Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու 10-օրյա ժամկետը։ Չեմ ասում՝ հաստատ կընտրենք, միգուցե ընտրությունը վերջնական արդյունք չտվեց, ու հաջորդ օրը հարցը քննարկվի, բայց երկուշաբթի այս հարցը ԲԴԽ նիստի օրակարգում է»։

Նա նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի խորհուրդը կհաստատնի նաև Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։

«Հրաժարականից հետո առնվազն 3 օրվա ընթացքում ԲԴԽ-ն պետք է նիստ անի և դադարեցնի ԲԴԽ անդամի լիազորությունները։ Եթե խորհրդի անդամը որոշի հետ վերցնել դիմումը, ենթադրում եմ, որ նման իրավունք ունի, նման նախադեպ եղել է»։


Նշենք նաև որ թեև ԲԴԽ-ն մերժել էր Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը՝ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով։ Վարույթը նախաձեռմվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 1-ին մասով և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) 2-րդ մասի 2-րդ կետով։

Հարցին, թե արդյոք խորհրդի անդամների համար սպասելի էր Ջհանգիրյանի հրաժարականը, և նրա նկատմամբ վարույթ հարուցելու մերժումը որևէ առնչություն ուներ հրաժարականի հետ, Բեքմեզյանն ասաց, որ որևէ զրույց չի եղել հրաժարականի մասին։

«Մենք ուղիղ 10 օր սպասել ենք մեր նամակի պատասխանին, որը հասել էր Վարդազարյանին։ Մենք նամակով խնդրել էինք տրամադրել ամբողջական ձայնագրությունը, նա չէր պատասխանել մեր դիմումին։ Խորհրդի նիստերը սովորաբար տեղի են ունենում երկուշաբթի և հինգշաբթի օրերին են, մենք դա չարեցինք երկուշաբթի, որովհետև սպասում էինք, որ միգուցե Վարդազարյանը պատասխանի, քանի որ դա չեղավ, ուստի հինգշաբթի դա արեցինք։ Ոչ մի խոսակցություն հրաժարականի մասին չի եղել, որովհետև կիրակի օրը Ջհանգիրյանը վիրահատվել է, դրանից հետո խորհրդի անդամները նրա հետ միայն խոսել են առողջական հարցերի շուրջ, գործնական խոսակցություններ չենք ունեցել»։

Բեքմեզյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին դեռ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանն է։ «Քանի դեռ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դեռ չեն դադարեցվել, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար է շարունակում մնալ իր կողմից նշանակված Խաչատուրյանը։ Որովհետև Ջհանգիրյանը իրավական առումով արձակուրդում է, իսկ արձակուրդ գնալու դեպքում ինքն է նշանակում փոխարինող։ Երբ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեն, օրենքը կարգավորում է, որ տարիքով ավագ անդամն է դառնում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար։ Այսինքն՝ միայն այդ դեպքում Ստեփան Միքայելյանը կդառնա նախագահի պաշտոնակատար»։

Երկուշաբթի օրվանից ԲԴԽ-ում 3 թափուր տեղ կլինի, որոնցից 1-ը դատավոր անդամի, 2-ը՝ գիտնական անդամի։ Գիտնական անդամներին առաջադրելու է ԱԺ-ն, իսկ հուլիսի վերջին Դատավորների ընդհանուր ժողովը կընտրի դատավոր անդամին։ «Երբ թափուր տեղն առաջանա, ԲԴԽ-ն կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի վերջիններիս առաջադրի և ընտրի գիտնական անդամներին», - ասաց Բեքմեզյանը։

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
15:00 Թունաքիմիկատները դիխլոֆոսից վտանգավո՞ր են
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:30 Վեհափառի դեմ գործը կարճելը խաղաղության բանալի կդառնա
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
13:44 Ցեղասպան գործողությունների առաջնային մեղավորը՝ բռնապետական Ադրբեջանը, հանցակիցներ ուներ Հայաստանում. Հովհաննես Խուդոյան
13:23 Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով․ իրենց համար Արցախը բեռ էր․ Աբրահամյան