Մամուլ 4 տարի առաջ - 08:55 02-07-2022

Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է
Դեռևս մայիսի սկզբին կարկառուն քպականներից մեկն առաջարկել էր անհնազանդության տարբեր ակցիաներից ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիներին սահման ուղարկել: Այն ժամանակ էլ նշվեց, որ նման հայտարարություններով փորձ է արվում պաշտպանական գերատեսչությունը, բանակը ծառայեցնել քաղաքական նպատակների, իսկ ծառայությունը, ըստ այդմ, դառնում է... պատժիչ գործիք: Թվում էր՝ դա սոսկ քաղաքական հայտարարություն է: Սակայն ինչպես հետո պարզվեց, դա ՔՊ-ի քաղաքական որոշումն էր:
Եվ ահա, երեկ տեղեկություն տարածվեց, որ ցվերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ զինված ուժերի քաղաքականացում ասվածն այս իշխանության համար բնավ այնպիսի մի կարմիր գիծ չէ, որն իրենք չհամարձակվեն անցնել: «Կապիտուլ յանտական այս ռեժիմի համար չկան ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տաբուներ, իրենք բարոյական որևէ տաբու չունեն: Իրենք ընդունակ են ցանկացած ստորության, ազգադավության ու ճղճիմ քայլի: Ազգային ինքնագիտակցությունից հեռացած, հայի ինքնագիտակցությունից զուրկ մարգինալացված ամբոխ է, որից ամեն ինչ է սպասելի: Ես համոզված եմ, սակայն, որ նման քայլերով հնարավոր չի լինելու դիմադրության շարժման թափը կոտրել»,- ասում է Ջամալյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի՝ կալանքի տակ գտնվող որդուն՝ Տարոն Մանուկյանին ևս ծանուցում են ուղարկել, մեզ հետ զրույցում նշեց. «Բոլորն էլ պարտավոր են ցանկացած ծանուցման դեպքում ներկայանալ զինկոմիսարիատ, ինչը բոլորի համար պարտք և հպարտություն պետք է լինի, ու այսպես է եղել միշտ: Մեր երիտասարդները նախորդ տարիներին շատ դեպքերում չեն էլ սպասել ծանուցման: Նաև 44-օրյա պատերազմի ժամանակ հարյուրավոր դաշնակցականներ առաջնագծում են եղել: Բայց այն, ինչ կատարվում է, ուղղակի այլևս որևէ բարոյական սահման չի ճանաչում: Փաստորեն, իրենց պատկերացրած քաղաքական հետապնդման համատեքստում՝ որպես պատիժ, սահմանափակում, դիտում են անգամ եռամսյա հավաքների զորակոչը: Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը