Ներքին Խոսք 4 տարի առաջ - 18:48 01-07-2022

Այս տարի բոլ-բոլ ծիրանի պահածոներ և հյութ պատրաստեք, ամեն տարի էսպես չի լինի․ Հրաչ Բերբերյան

«Լարսի հետ կապված՝ ես դիմում եմ տնային տնտեսուհիներին՝ այս տարի բոլ-բոլ ծիրանի պահածոներ և հյութ պատրաստեք, ամեն տարի էսպես չի լինի»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Լարսում առկա ծիրաններով բեռնված բեռնատարերի կուտակմանը։

«Իսկ ինչ վերաբերում է Լարսի այդ պատմությանը, խորհուրդ կտամ՝ եթե մեքենաները այդպես մնալու են, թող հետ վերադառնան և պահածոյի գործարանին հանձնեն»,- ասաց Բերբերյանը։

Անդրադառնալով ծիրանի վաճառքի շուկայական գնին՝ Բերբերյանն ասաց. «300 դրամը թա՞նկ է․ դիզվառելիքը 2-3 անգամ թանկացել է, պարարտանյութը 2-3 անգամ թանկացալել է, վարը, ցանքսը, ամեն գործողություն գյուղատնտեսությունում թանկացել է, ոնց կարող է դա նշանակություն չունենալ․ բա գյուղացին թունաքիմիկատ չի՞ սրսկում, ոնց կարող են այս թանկացումները նշանակություն չունենալ։ Մեկ հեկտարի չափով ծախսերը կրկնակի թանկացել են։ Իրացման խնդիրը միակ խնդիրը չէ այս տարի․ բերքը ցրտահարությունից սկսած, կարկտահարությունից վերջացրած, փոշոտումից վերջացրած՝ շատ խնդիրներ են եղել այս տարի ծիրանի հետ կապված, տարածքներ կան՝ ընդհանրապես ծիրան չկա, տարածքներ կան, որ լավ է բերքը Այս տարի ծիրանի բերքը միջինից ցածր է, ուղղակի, քանի որ Լարսի այս խնդիրը կա, ծիրանը մնացել է հանրապետությունում, եթե այդ խնդիրը չլիներ, մեզ մոտ ծիրանը կլիներ 1000 դրամ»,- ասաց Բերբերյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում