Երևան +30°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:01 01-07-2022

Ինչ են ծխում նախագահականում․ երբ «անմեղ հաղորդագրությունը» ամենևին էլ հերթական հիմարությունը չէ

Հայաստանում ամեն ինչ այնքան է անլրջացել, որ օրվա լրահոսին հետևելով կամաց-կամաց «ծիծաղդ վերածվում է լացի»։ Եւ արդեն անհնար է գտնել թելը, թե որտեղ, երբ այդքան իջանք, ինչպես կործանեցինք, փրկություն կա՞, թե՞ ոչ․․․ այնպես որ օրվա լրահոսին հետեւելը, առավել եւս՝ լրագրող աշխատելը կյանքի եւ առողջության համար լուրջ ռիսկեր է պարունակում։

Արդ, ամենաանշառ օրինակը․ հաղորդագրություն է տարածվել, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Սյունիքի մարզպետին։ Հարց է առաջանում՝ ժողովուրդ, դուք ի՞նչ եք ծխում, այսինքն՝ Հայաստանում 10 մարզ կա+ Երեւանը, յուրաքանչյուրի ղեկավարի հետ հանդիպելո՞ւ եք, հետո հաղորդագրություն եք տարածելու, գուցե հերթով, շարքով, կարգով նախագահը նաեւ բոլոր համայնքապետերի հետ հանդիպի, լուսանկարվեն եւ անոնսեք, դե պաշտոն է, մի բան պետք է անել, անում է այն, ինչ ձեռքից գալիս։

Նախկինում երբեք չի եղել, որ նախագահը մի մարզպետի ընդունի եւ այդ մասին խիստ լուրջ դեմքով հայտարարի։ Ավելին, նման նախադեպ չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը նախագահական կառավարման երկիր էր, մարզպետներն էլ ուղիղ հաշվետու էին նախագահին, լավագույն դեպքում կարող էր խորհրդակցություն հրավիրվել այս կամ այն մարզի խնդիրները քննարկելու համար։ Բայց այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան ողբերգական։

Իսկ ողբերգականն այն է, որ այս հաղորդագրությամբ տպավորություն է ստեղծվում, թե Սյունիքը Հայաստան չէ, առանձին անկախ պետություն է, որի ղեկավարին բարեկամ պետության ղեկավարը ընդունել է, ինչպես կընդուներ Վրաստանի ղեկավարին, Իրանի եւ այլն։ Հատկապես վերջին շրջանում անվերջ հանձնելու քաղաքականության եւ «Զանգեզուրյան միջանցքի» ֆոնին այս հաղորդագրությունը ամենեւին էլ մի անմեղ «հիմարություն» չէ, այլ շատ խորը, ենթագիտակական պրոպագանդա, որ Սյունիքը Հայաստան չէ․․․

Մի՞թե ավելի անշառ չէր պաղպաղակ ուտելը և բուրգեր պատրաստելը։

Ձեզ գուցե հետաքրքրի