Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:35 01-07-2022

Ընդդիմությանը լիազորություններից զրկե՞լն էլ է Թուրքիայի նախապայմանը․ ակցիայի մասնակիցները պաստառներ են բերել

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Ակցիայի մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ ունեն իրենց հետ։

Պաստառների վրա նշված է․ «Ընդդիմությանը լիազորություններից զրկե՞լն էլ է Թուրքիայի նախապայմանը»,
«Ես իմ ձայնը տվել եմ ընդդիմությանը, որ անի այն, ինչ անում է», «Մեջլիսի վերածված ԱԺ»։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 11-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
15:08 Բժշկական համալսարանը շաքարավազի նոր գներ է սահմանում