Արտաքին 4 տարի առաջ - 20:54 30-06-2022

Մենք պետք է միասին աշխատենք՝ ետ մղելու սպառնալիքը, որին բախվել են Ուկրաինան և ամբողջ աշխարհ. Ռիչարդ Բրենսոնը Կիևում է

Բրիտանացի միլիարդատեր, Virgin Group կորպորացիայի հիմնադիր և Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռիչարդ Բրենսոնը, այցելել է Ուկրաինա։ Նա զրուցել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և մի խումբ ուկրաինացի ձեռնարկատերերի հետ՝ քննարկելով նրանց հետ, թե ինչ կարող է անել համաշխարհային բիզնես համայնքն Ուկրաինային օգնելու համար։

Բրենսոնն այցելել է Կիևի բնակելի թաղամասի մանկապարտեզը, որը վերջերս խոցվել է ռուսական հրթիռով, ապա գնացել Գոստոմելի օդանավակայան՝ դիտելու աշխարհի ամենամեծ ինքնաթիռի՝ «Ան-225 Մրիյա»-ի մնացորդները:

Virgin Galactic-ի հիմնադիրն այցելել է նաև Իրպին և Բուչա, որտեղ ռուսական զորքերի նահանջից հետո հայտնաբերվել են զոհված խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմաններ, բազմաթիվ ավերածություններ և օկուպացիայի ընթացքում կատարված հանցագործությունների այլ ապացույցներ։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն