Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 15:43 30-06-2022

Կարող եք ինձ քարկոծել, եթե սխալ լինեմ, բայց վստահ եմ, որ ինստիտուտի շենքը չի վաճառվելու․ Վարդան Դևրիկյան

Oragir.news-ն այսօր տեղեկություն էր հայտնել, որ պատրաստվում են միավորել ՀՀ ԳԱԱ երկու՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության և Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտները։

Մեր տեղեկություններով՝ գիտաշխատողներին այսօր հրավիրել էին ընդհանուր մեծ ժողովի։ Օրակարգում ինստիտուտների միավորման հարցն է, որի արդյունքում նաև ինստիտուտներում կրճատումներ են լինելու։

Oragir.news-ի հետ զրույցում Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ասաց, որ ժողովի մասին մեզնից է լսում։ «Այս պահին էլ լեզվի ինստիտուտի տնօրենի հետ եմ, հիմա էլ գնում ենք ակադեմիա՝ գիտական զեկուցում լսելու։ Միավորման մասով ես ոչինչ չեմ կարող ասել, բայց էս թեմայով ոչ մի ժողով էլ չկա։

Միավորման հետ կապված որոշողը ես չեմ, բայց ես 90 տոկոսով հավատացած եմ, եթե ոչ 100 տոկոսով, որ շենքի վաճառքի հետ կապված նման բան չի լինելու։ Մեզ վստահեցրել են, որ շենքի վաճառք չի լինելու։

Էլի եմ ասում՝ միավորման հետ կապված՝ ես չեմ կարող ոչինչ ասել, բայց մեզ վստահեցրել են նաև, որ միավորման դեպքում կրճատումներ չեն լինելու։ Թե որքանով ճիշտ կլինի, որքանով սխալ, դա մի 2 ամիս հետո կերևա։ Էդպիսի խոսք կա, ասում են՝ եղանակի ամենաճիշտ տեսությունը կարելի է որոշել հաջորդ օրը։ Հիմա մեր դեպքում էլ այդպես է, մինչև որևէ բան չլինի, դժվար է խոսել, բայց հավատացած եմ, որ կլինի այնպես, ինչպես մեզ ասել են»։

Դիտարկմանը, թե շենքը վաճառելու և հյուրանոցի վերածելու ծրագրեր են քննարկվում, նա նշեց, որ շենքի վաճառքի խոսակցությունն արդեն 20 տարի է՝ լսում են, բայց ոչ մի բան դեռ չկա, հիմա առավել ևս հավատացած է, որ նման բան չի լինելու։

Հարցին, թե ինչով է պայմանավորված նման վստահությունը, նա պատասխաննեց, որ հավատացած է և վերջ։ «Եթե սուտ լինի, կասեք՝ մեր զգոնությունը բթացնում եք, ու կարող եք ինձ քարկոծել։ Մեր աշխատանքային քննարկումներից ես եկել եմ եզրակացության, որ նման բան չկա»։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով ինստիտուտների միավորման իրական նպատակը, սակայն, Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող շենքի վաճառքն է, որում տեղակայված են ինստիտուտները։ Մեր տեղեկություններով՝ իշխանության մեջ արդեն կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն այդ շենքը վերածել հյուրանոցի։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը