Ներքին 4 տարի առաջ - 11:12 30-06-2022

ԳԱԱ Լեզվի և Գրականության ինստիտուտները միավորվում են, իրական նպատակը շենքի վաճառքն է

Oragir.news-ի տեղեկություններով այսօր ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտների՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության և Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների գիտաշխատողներին հրավիրել են ընդհանուր մեծ ժողովի։ Օրակարգում ինստիտուտների միավորման հարցն է, որի արդյունքում նաև ինստիտուտներում կրճատումներ են լինելու։

Ինստիտոտների միավորման իրական նպատակը, սակայն, Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող շենքի վաճառքն է, որում տեղակայված են ինստիտուտները։ Մեր տեղեկություններով՝ իշխանության մեջ արդեն կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն այդ շենքը վերածել հյուրանոցի։

Տեղեկությունը ճշտելու համար մենք փորձեցինք կապ հաստատել Գրականության ինստիտուտի ղեկավար Վարդան Դևրիկյանի և լեզվի ինստիտոտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ։ Դևրիկյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ լեզվի ինստիտուտից հաստատեցին, որ տնօրենն այս պահին մասնակցում է ընդհանուր ժողովին և չի կարող պատասխանել մեր հեռախոսազանգերին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը