Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:44 30-06-2022

Մարդկանց մեծամասնությունը ասում էր, որ իրենք մտադրություն չունեն հեռանալու Բերձորից․ Մենուա Սողոմոնյան

Երեկ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը մեկնել էր Արցախ՝ Բերձորի բնակիչների և համայնքապետի հետ հանդիպման։ Oragir.news-ի հետ զրույցում Սողոմոնյանը պատմել է Բերձորում տիրող իրավիճակի, բնակիչների տրամադրվածության և իրենց այնտեղ գնալու պատճառների մասին:

«Մենք Արցախում էինք՝ կոնկրետ Բերձորում, այնտեղ հանդիպել ենք բնակիչների հետ, Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարի հետ և Բերձորի քաղաքապետի հետ։ Բնակիչների հետ զրույցում մեզ ասացին, որ այդ անհանգստությունը իրենք ունեն՝ կապված վերջին խոսակցությունների հետ, որոնք վերավերում են Բերձորը հանձնելուն, մանավանդ որ նոր ճանապարհ է կառուցվում, որի մասին իրենք տեղյակ են, լսել են, որ կան պայմանավորվածություններ, թե հենց ճանապարհը շահագործվի Տեղ գյուղի միջով, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը այլևս չի գործելու։ Սակայն համաձայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ շրջանցող ճանապարհ պետք է լիներ, եթե կողմերը համաձայնեին։ Փաստորեն սրանից ենթադրում են, որ կողմերի համաձայնությունը, ըստ էության, կա, բայց որևիցե բան ոչ մի ձևով փաստաթղթավորված չէ։ Անգամ այդ նոր կառուցվող ճանապարհի առնչությամբ ներկայացված նախագիծ չկա, որը որ նախատեսված էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

Մարդկանց որևիցե պաշտոնական հաղորդագրություն, պաշտոնական լուր չեն ասել, որ Բերձորը դատարկվում է, որ մարդիկ տարհանվեն, այսինքն՝ որևիցե կոնկրետ ժամանակի հետ կապված բան չկա, բայց իրենք էլ են անհանգստացած, որ առաջիկայում մի բան լինելու է։ Խոսեցինք վարչական շրջանի ղեկավարի հետ, ով ասաց՝ մոտավորապես ինչ է տեղի ունենալու, այսինքն՝ երկրորդ ճանապարհը, որը ադրբեջանցիներն են կառուցում, երբ շահագործման հանձնվի, Բերձորի բնակիչները անվտանգության խնդիրներ առջև են կանգնելու։ Մենք ասում ենք՝ այդ դեպքում ինչպես եք լուծումը տեսնում, պատասխանում են՝ մարդկանց տարհանման մեջ է, նրանց Արցախում բնակեցնելով կարող է լինել, և լավագույն դեպքում նոր ձևավորվելիք միջանցքը, իրենց ասելով, պետք է տեղաշարժվի։ Այսինքն՝ այն ճանապարհը, որ անցնում է՝ Գորիս- Ստեփանակերտ, երկուսուկես կիլոմետի աջից, երկուսուկես կիլոմետր ձախից, այդ տրամաբանությամբ է գործելու՝ 5 կլիոմետր լայնություն ունեցող։

Հիմա իրենց ասելով՝ որ լինի նոր ճանապարհը, միջանցքի տրամաբանությունը այնտեղ է անցնելու, այսինքն՝ այդ ճանապարհից է հաշվարկվելու։ Մեր հարցին, թե կա՞ որևիցե այդպիսի մի փաստաթուղթ ստորագրված, իրենք ասում են՝ չկա նման բան, այսինքն՝ ոնց հասկանում ենք էլի ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, և ընդ որում վարչական շրջանի ղեկավարն էլ ասում է՝ ես կոնկրետ ոչ մի բան հստակ չգիտեմ։ Սա է ամբողջ պատկերը։ Մեր ենթադրությամբ՝ ոչ մի փաստաթուղթ չկա ստորգրված, որ ինչ-որ իրավական կարգավիճակ, միջանցքի իրավական ռեժիմ կերաշխավորի՝ այն ճանապարհի հետ կապված, որը որ կառուցվում է։ Հետևապես մեր մտահոգությունները ևս մեկ անգամ հաստատվեցին վարչական շրջանի ղեկավարի, Բերձորի քաղաքապետի և բանակչության հետ հանդիպումից հետո»։

Հարցին, թե Բերձորի բնակիչները, որոնց հետ իրենք հանդիպել էին, մտադրություններ ունեի՞ն տեղափոխվելու, համաձա՞յն էին տարհանմանը, Սողոմոնյանը պատասխանեց․ «Բնակչությունը, նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատ, քիչ մարդիկ կան այնտեղ, բայց այնտեղ մնացածների մեծամասնությունը ասում էին, որ իրենք մտադրություն չունեն հեռանալ, նրանցից շատերը այնտեղ էին ծնվել, գործ ունեն, տուն, սեփականության վկայականներ ունեն։ Մենք այնտեղ գնացել էինք՝ հասկանալու մարդկանց տրամադրվածությունները, հասկանալու, թե այնտեղ ինչ են խոսում, այնտեղ ինչ է կատարվում, իրենց ինչ են ասում, որքանով են տեղեկացված և այլն»,- ասաց Մենուա Սողոմոնյանը և հավելեց, որ այսօրվա հանրային քննարկման ժամանակ կփորձեն այս հարցերը ևս բարձրաձայնել և հասկանալ ինչ կարելի է անել։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը