Ներքին 4 տարի առաջ - 00:04 30-06-2022

Օղլի-ն հաղթեց Յան-ին. 4 տարում մսխվեց 5000 տարվա պատմություն. ինչ են գրում Աղավնոն հանձնելու մասին

Երկու օր առաջ վարչապետ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն համայնքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում, պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Ըստ էության՝ խոսքը վերաբերում էր Բերձորին և Աղավնոյին։

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն էլ հայտարարել է, որ չի պատրաստվում իրենց ցանկությունները կատարել և չի պատրաստվում գյուղից դուրս գալ։

Այժմ առանց խմբագրման ներկայացնենք, թե Աղավնոն հանձնելու մասին ինչ մեկնաբանություններ են հայտնվել այս մասին հրապարակումների մեկնաբանություններում։



«ԱՂԱՎՆՈՆ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ։ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՀԵՏՈՒՅՔԸ։ ԵՐԲ ՀԵՐԹԸ ԿՀԱՍՆԻ ՁԵՐ ԿԱՆԱՆՑ, ԼՌԱԿՅԱՑ ՈՒ ՔԱՋԱՐԻ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՆՈՒՅՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԿՆԱՅԵՔ ՇԻՆՎԵԼՈՒՆ ՈՒ ԿՈՐՈՇԵՔ՝ ՄԻՇԻ՞ԿՆ Է ՄԵՂԱՎՈՐ, ԹԵ՞ ԱՆԴՈՆ։ ՉԱԹԼԱԽ ԱՆԱՐԸ ՃԻՇՏ ԷՐ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՄԱԶՈԽԻՍՏ ԵՆ և ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՆՁՆԵԼՆ ՈՒ ՏԱԼԸ ԸՄԱՆ ԿԱՅՖ ԿՈՒԴԱՆ, ՈՆՑ ԿԱՍԵՐ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՆՈՆ։ ՈՂՈՐՄԵԼԻ, ՄԵՂՔ, ԽՂՃՈՒԿ ԱԶԳ»։



«Ինչքան կարելի, է, նախկին, նախկին. …!!! Դուք ձեր կետից եք սկսել, 4 տարի է՝ դուք եք իշխանության։ Հիմա ի՞նչ էք ուզում։ Մենակ աթոռակռիվ»

«Եթե բոլոր հարցերը նախկիններին պիտի տանք, դուք ըտեղ ինչի՞ եք վեր ընկած, ուրեմն մաքրվեք, ռադ եղեք ըտեղից, հարցերն էլ նախկիններին տանք, դուք ինչի համար եք, ա՛յ քաքլաններ»։

«Լավ, բա էտ խի ա ալիևը տենց արագությամբ ճանապարհ սարքում դեպի ՀՀ սահմանը»։



«Հետաքրքիր է՝ դուք ինչ կարգի Հայ եք, և հետո դուք չեք հռչակել Հայաստանը, որ հիմա էլ նվիրաբերւմ եք։ Ամոթ է, ամաչեք»։

«Իլհամչիկի բարի կամքով կտրվի ժամանակ՝ ենթադրենք 44 ժամ, սեփական հողն ու ջուրը, ապրած կյանքը լքելու համար և դա կներկայացվի հաղթական նոտաներով՝ որպես հայ-թուրքական սիրո և խաղաղության դրսևորում։ ՕՂԼԻ-Ն ՀԱՂԹԵՑ ՅԱՆ-ԻՆ, ՎԻԳԵՆՆ ՈՒ ՀՈՎԻԿԸ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻՆ։ 4 ՏԱՐՈՒՄ ՄՍԽՎԵՑ 5000 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»։



«Գնա, ա՛յ խելագար, գնա, քանի դու կաս, մեզ բոլորին է թուրքը վերացնելու: Փոխանակ բանակը զինես, նստել էշ-էշ դուրս ես տալիս, այ ազգակործան անթասիբ տգետ սատանիստ։ Գնա, որ փրկվենք,ա՛յ արհավիրք, ամեն հարցում անեծք էս դու մեր գլխին»։

«Ժողովրդի դատից կարող է փախնեք, բայց աստծո դատաստանից չեք փախչելու, էտ ծօխը ծեր հուրթավն էլ կլինի»։


Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից