copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:31 29-06-2022

Արդար դատի իրականացումը կարող է մարմնավորել տիկին Վարդապետյանը. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։ ՔՊ թեկնածու Աննա Վրադապետյանին ներկայացնելու համար ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում ասաց, որ Դատախազության նոր կերպարը, որը նախ և առաջ կոչված է ապահովել իրավունքների վերականգնումը և պահանջել արդար դատի իրականացումը, կարող է մարմնավորել տիկին Վարդապետյանը.

«Նրա սկզբունքայնությունն ու արժեքային մոտեցումը ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահպանման նկատմամբ՝ որևիցե պարագայում, որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել։ Քրեաիրավական ոլորտում այն մասնագիտական որակները, որոնցով օժտված է թեկնածուն, թույլ է տալու վերջինիս ոչ միայն ապահովել Դատախազության առօրյա գործունեությունը և ապահովել այն անհրաժեշտ բարեփոխումները, որոնք պետք են 21-րդ դարին համահունչ դատախազական վերահսկողություն ունենալու և ըստ էության՝ արդարադատության մեծ, նոր իմպուլս հաղորդելու, այլև մեծ նշանակություն է ունենալու գիտակրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»։