Ներքին 4 տարի առաջ - 13:53 26-06-2022

Հորդորում ենք վարչապետին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային. Փաստերի ստուգման հարթակ

«Փաստերի ստուգման հարթակ»-ը հայտարարություն է տարածել.

«Լրատվամիջոցների հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ձևաչափի անընդունելիության վերաբերյալ
Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ «Ինչպես նախորդ առցանց ասուլիսների ժամանակ, այս անգամ ևս լրատվամիջոցների՝ նախապես ուղարկած հարցերը ուղիղ եթերում կհնչեցնի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Տաթև Դանիելյանը», - նշվում էր թերթի հայտարարության մեջ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հաստատեց թերթի «տեղեկությունները»՝ հայտարարելով, որ հունիսի 27-ին վարչապետը հարցերին կպատասխանի ֆեյսբուքյան էջի եթերում։

Նման ձևաչափով վարչապետի «ասուլիսներ» նախկինում տեղի են ունեցել 2021 թվականի նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022 թվականի հունվարի 24-ին։ Այդ ասուլիսների ընթացքում լրատվամիջոցների ուղարկած հարցերը խմբավորվում և խմբագրվում են վարչապետի աշխատակազմում, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում է հարցի բովանակությունը կամ սղվում են հարցի որոշ նրբերանգները, երբեմն էլ որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչեցվում։

Արդյունքում ըստ էության սահմանափակվում է հանրության՝ պատշաճ լրատվություն ստանալու հնարավորությունը։
Համարում ենք, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։
Ուստի, hորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային, մանավանդ, որ նախկինում առկա՝ կորոնավիրուսային համավարակով պատճառաբանվող սահմանափակումները ներկայումս արդիական չեն։
«Առավոտ» օրաթերթ
«Ա1+» հեռուստաընկերություն
«Ինֆոքոմ»
«Մեդիալաբ»
«Սիվիլնեթ»
«Փաստերի ստուգման հարթակ»
«Ազատություն» ռադիոկայան
«ԳԱԼԱ»
Հայտարարությունը բաց է ստորագրման համար»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի