Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:26 25-06-2022

Ջհանգիրյանը «ջրվեց» կրակոցներով, կրակոցները՝ Ջհանգիրյանով

Հայաստանում ցանկացած սկանդալ 24 ժամվա կյանք ունի, մաքսիմում՝ երկու օր, եթե այդ սկանդալին մի նոր սկանդալ չհաջորդի։ Մարդու մահվան պես մի բան է դարձել․ մարդը մահացավ, հաջորդ օրը հոգեհանգիստն է, մյուս օրը թաղում են ու անցնում իրենց գործերին․ էլ ոչ ոք չի հիշում հանգուցյալին՝ բացի հանգուցյալի ամենամտերիմ հարազատներից։ Ինֆորմացիան էլ է այդպես՝ հրապարակվելուց հետո մի օր կխոսեն, կքննարկեն, հաջորդ օրը կմոռացվի, քանի որ մի նոր սկդանդալային ինֆորմացիա կհայտնվի դաշտում, հետո էդ սկանդալը «կջրվի» մեկ ուրիշ սկանդալով, հաջորդ օրն էլ ինչ-որ մեկի հարսանիքը կլինի, դրանով կզբաղեցվի հասարակությունը, մինչև հերթական նոր սկանդալը ու այսպես՝ տարին կլոր։ Միայն պատերազմն էր, որի վերաբերյալ ինֆորմացիոն գրոհը մի քիչ երկար պահպանեց իր ակտուալությունը հանրային տրամադրություններում։ Հիմա դա էլ են մոռացել, էլ ոչ ոք չի հիշում, թե ով հանձնեց հողերը, ով «կերավ» այդքան մարդու գլուխը, ում պատճառով հազարավոր ընտանիքներ մնացին անտուն ու դարձան գաղթական։

Միայն վերջին մեկ շաբաթում հայկական մեդիատիրույթում միանգամից մի քանի սկանդալային նորություն պայթեց, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, սկսեցին ակտիվորեհ քննարկվել սոցցանցերում, մարդկանց բանավոր զրույցներում։ Դրանցից մելը Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային զրույցի գաղտնի ձայնագրությունն էր, որ հրապարակեց Ռուբեն Վարդազարյանը։ Մինչ մարդիկ սկսել էին թքել-մրել Ջհանգիրյանին, հանկարծ լուրեր տարածվեցին, որ Ապարանում իրար վրա են կրակել, կան զոհեր և վիրավորներ։ Անմիջապես մոռացվեց Ջհանգիրյանի թեման ու անցան Ապարանի քրոնիկոնը մեկնաբանելուն ու դրան քաղաքական երանգներ հաղորդելուն, հետո հաղորդածի քննադատություններին արձագանքելուն, հետո նոր երանգներ հաղորդելուն ու այսպես շարունակ։ Ու դեռ տաք էր ապարանյան «ռազբորկայի» թեման, երբ նորից հայտնվեց Ջհանգիրյանը, այս անգամ՝ Հանրայինի եթերում ու սկսեց «պարզաբանել» հայտնի ձայնագրության մեջ իր արած արտահայտությունները։ Մարդիկ անմիջապես մոռացան Ապարանի դեպքերն ու նորից անցան Ջհանգիրյանին քլնգելուն։

Կարծես թե սպառվել էր թեման, մեկ էլ հանկարծ հայտնվեցին ՔՊ-ից նեղացածները, որոնք մի օրվա մեջ իրար հետևից հայտարարեցին ՔՊ-ն լքելու մասին։ Մի քիչ էլ սա քննարկվեց, մինչև այսօր հայտնի դարձավ, որ ամուսնանում է ՔՊ-ական նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Երեկոյան էլ հանրությունը կսկսի քննարկել իշխանական փեսացուի հարսանեկան լուսանկարներն ու ճոխ խնջույքը, հյուրերի ցանկը և այլն։ Այս ամենի մեջ դարձյալ կորչում է հետևանքը՝ այն գործողությունը, երը պետք է հետևեր մեկը մյուսին հաջորդած սկանդալի արդյունքում։

Փաստացի, ո՛չ Ջհանգիրյանի ձայնագրությունը, ո՛չ Ապարանի կարկոցները քաղաքական, իրավական, բարոյական որևէ լուրջ հետևանք չունեցան՝ ոչ ոք ոչ հրաժարական ներկայացրեց, ոչ պատասխանատվության ենթարկվեց, ոչ քաղաքական հայտարարությւոն եղավ դրանց վերաբերյալ։ Նույն կերպ պատերազմի ու հազարավոր զոհերի համար որևէ մեկը պատասխանատվոթյուն չկրեց։ Մենք դարձել ենք ընդամենը տեղեկատվական հոսքերը սպառող մեքենա՝ ամեն անգամ մի նոր ինֆորմացիայով մեզ ակտիվացնում են, մենք սպառում ենք օրվա լրահոսը, հագենում դրանով, համարում բավարարված ու անցնում հաջորդ օրվա լրահոսին։ Ու դրան որևէ արդյունք չի հետևում։ Իսկ արդյունքը պետք է լիներ այն խնդիրների լուծումը, որոնց շուրջ պայթում են սկանդալները, տարածվում են լուրերը, կազմակերպվում են միտինգերը։ Ասես թատերական ներկայացման սցենար լինի, որին ժողովուրդը հետևում է որպես հանդիսատես։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով