Արտաքին 4 տարի առաջ - 18:13 25-06-2022

ԱՄՆ-ն ընդունել է զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության մասին օրենք

ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հավանություն են տվել զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության մասին 80-էջանոց օրինագծին։ Այն աջակցել են 65 սենատորներ, այդ թվում՝ 15 ներկայացուցիչներ Հանրապետական ​​կուսակցությունից, որն ավանդաբար դեմ է արտահայտվել այս ոլորտում վերահսկողության խստացմանը։ Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ է քվեարկել 234 մարդ (այդ թվում՝ 14 հանրապետական), դեմ է արտահայտվել 193-ը: Այժմ այն ​​կուղարկվի նախագահին՝ ստորագրության։

Օրինագիծը մշակվել է այն բանից հետո, երբ մայիսին ԱՄՆ-ում տեղի ունեցան երկու զանգվածային սպանություններ։ Բուֆալոյի սուպերմարկետում և Յուվալդայի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել էր 31 մարդ, որոնց կեսից ավելին տարրական դասարանների աշակերտներ էին:

Սենատում քվեարկությունից հետո նախագահ Ջո Բայդենը հայտարարել է. «Այսօր, 28 տարվա անգործությունից հետո, երկու կուսակցություններից Կոնգրեսի անդամները հավաքվել են միասին՝ ականջալուր լինելու ամբողջ երկրի ընտանիքների կոչին և ընդունելու օրինագիծ՝ ուղղված մեր հասարակության մեջ հրազենի օգտագործմամբ բռնության դեմ պայքարին: Ընտանիքները Յուվալդայում և Բուֆալոյում, շատ նախկին ողբերգական միջադեպեր գործողություններ էին պահանջում: Եվ այսօր մենք գործում ենք»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով