Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:02 25-06-2022

Վրաստանի ՍԴ-ն քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահի

Վրաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 25-ին, հաղորդել է, որ քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահի։

Սահմանադրական դատարանի նախագահը Դատարանի լիակազմ ժողովին առաջարկել է «հստակեցնել Վրաստանի նախագահի և Վրաստանի կառավարության լիազորությունների ծավալը՝ սահմանված Վրաստանի Սահմանադրությամբ», ասվում է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հայցը ներկայացվել է հունիսի 7-ին. Վրաստանի կառավարությունը պահանջում է պարզաբանել նախագահի և իրենց սեփական իրավունքներն ու լիազորությունները: Իրավական անորոշությունն առաջացել է այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է նշանակել դեսպաններ մի շարք երկրներում, որոնք ներկայացվել են կառավարության կողմից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

Կառավարությունը մատնանշում է, որ դեսպանների պաշտոնում թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության արտոնությունն է։ Իսկ նախագահը խորհրդանշական կերպար է և օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու իշխանությամբ։

Սահմանադրական դատարանը համաձայնել է, որ լիազորությունների մեկնաբանման հարցում ակնհայտորեն խնդիր կա:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը