Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:36 18-09-2021

Շախմատիստ Կարպովը պաշտպանել է Գափրինդաշվիլիի հայցն ընդդեմ Netflix-ի՝ «Թագուհու քայլը» սերիալում կեղծ փաստ օգտագործելու համար

Շախմատիստ Անատոլի Կարպովը մեկնաբանել է Netflix-ի «Թագուհու քայլը» սերիալում ​կեղծ փաստի օգտագործումը, որ խորհրդային շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին 1968թ.-ին երբեք չի խաղացել տղամարդկանց հետ: Այդպիսով ստացվել է, որ սերիալի գլխավոր հերոսուհին՝ ամերիկացի շախմատիստուհի Բեթ Հարմոնն առաջին կինն է, որը հասել է տղամարդկանց մակարդակին:

«Նա կարող էր տղամարդու գրոսմայստերի կոչում ստանալ՝ խաղալով միայն տղամարդկանց մրցաշարերում: Այս առումով նա բացարձակապես ճիշտ է: Հարկավոր էր սերիալում Գափրինդաշվիլիին անվանել խորհրդային շախմատիստուհի, այդ ժամանակ հարցեր չէին լինի: Իրականում նա է կերտել Վրաստանի կանանց շախմատի դպրոցի փառքը»,- «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ասել է շախմատիստը:

Սերիալի վերջին դրվագներից մեկում ասվում է, որ Գափրինդաշվիլին 1968թ.-ին ոչ մի անգամ չի խաղացել տղամարդկանց հետ: Իրականում, խորհրդային շախմատիստուհին այդ ժամանակ արդեն խաղացել էր 59 տղամարդու հետ, այդ թվում՝ միջազգային գրոսմայստեր Բորիս Սպասկիի և շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ