Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:01 28-09-2021

Դատարանը բավարարել է նախկին պատգամավորին պատկանող «Սլավմեդ» ԲԿ–ի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության

Վարչական դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին («Դերժավայի Արկադի») պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հայցն ընդդեմ Առողջապահության նախարարության, որով հայցադիմողը պահանջում էր անվավեր ճանաչել նախարարի՝ 2021թ.–ի մայիսի 4–ի հրամանը, որով կասեցվել էր ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը:

Առողջապահության նախարարությունը դեռ ապրիլի ապրիլի 23-ին էր Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում նիստ հրավիրել ՝ Ընկերությանը տրված բժշկական օգնության եւ սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Առողջապահության նախարարը հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունը եւ հաշվի առնելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի գրությունն այն մասին, որ ընկերության կողմից բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն իբր իրականացվում են վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, 04.05.2021 թվականի թիվ 1607-Ա հրամանով կասեցրել է ԲԿ–ին տրված բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիաների գործողությունը՝ մինչեւ խախտման պատճառների վերացումը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայցադիմումի մեջ նշել է, որ նախարարության կողմից վիճարկվող ակտում կամ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում ապացույցներ ձեռք չեն բերվել եւ որեւէ կերպ չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացրել է բժշկական օգնության եւ սպասարկման վիճահարույց լիցենզիաներում նշված հասցեներից դուրս:

Ըստ ԲԿ–ի հայցադիմումի՝ Առողջապահության նախարարությունը չի իրականացրել պատշաճ վարչարարություն, այն է՝ զրկել է Ընկերությանը դիրքորոշում ներկայացնելու կամ վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան