Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:17 25-06-2022

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունքը

Ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին, ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973թ.-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը, որը ճանաչում էր աբորտի սահմանադրական իրավունքը: Այժմ անցանկալի հղիության ընդհատման հարցը կորոշվի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։

«Սահմանադրությունը հղիության արհեստական ​​ընդհատման իրավունք չի տալիս, և աբորտը կարգավորելու իրավունքը վերադարձվում է ժողովրդին ու նրա ընտրված ներկայացուցիչներին»,- ասված է դատարանի հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նահանգների մոտ կեսը աբորտների արգելքներ կամ սահմանափակումներ կարող են մտցնել: Գերագույն դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց Միսսուրիի գլխավոր դատախազը ստորագրել է հղիության արհեստական ընդհատման արգելքի օրենքը: Նույն օրը հղիության արհեստական ընդհատման արգելքը ուժի մեջ է մտել նաև Հարավային Դակոտա նահանգում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը