Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:26 24-06-2022

Ֆունդամենտից քանդել են սաղ, իմ ուշքն ու միտքը էստեղից գնալն է. քաղաքացի

«Ես բանկերին պարտքեր ունեմ, և ինձ հարմար չի քարտով ստանալ, հնարավոր է նրանք պահեն իմ թոշակը»,- այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, որ անկանխիկ գործարքներ կատարող կենսաթոշակառուները և նպաստառուները 10% հետվճար կստանան։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Իսկ մեր այն հարցին ի պատասխան, թե արդյոք կարող է քարտային տարբերակով գնումներ կատարել, շատ տարեցներ ասում են, որ ի վիճակի չեն անկանխիկ գնումներ կատարել, քանի որ չեն տիրապետում նոր սարքավորումներին, քաղաքացին ասաց. «Պետք է գումար լինի, որ քարտով գնումներ կատարել կարողանամ, աշխատանք չկա այստեղ»։

«Իմ ուշքն ու միտքը ստեղից գնալն է, ես դրսում եմ ապրել, այս երեք տարին է՝ էստեղ եմ, ես գժվել եմ արդեն»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այստեղ աշխատանք չկա, եղած աշխատանքին էլ կոպեկներ են տալիս։

«Ահավոր ծանր է Հայաստանում ապրելը, արդյունաբերություն չկա, գործարաններ չկան, մարդիկ չեն աշխատում, ֆունդամենտից քանդել են սաղ»,- ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ