Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 57 րոպե առաջ - 19:17 27-10-2026

Մեծահարուստի աղջիկ եմ եղել, բայց հիմա նստած սպասում եմ իրենց տված կոպեկներին, որ խանութ գնամ․ 96-ամյա թոշակառու

Անահիտ Չալիկյան

Լրագրող

96-ամյա Փեփրոն Մազմանյանի աչքերն արցունքոտվում են, երբ հիշում է, թե ինչ ընտանիքի զավակ է եղել և ինչ պայմաններում է ստիպված ապրել այսօր։

«Է՜հ, որտեղի՞ց ուր ենք հասել... Մեծահարուստի աղջիկ եմ եղել, բայց հիմա նստած սպասում եմ իրենց տված կոպեկներին, որ խանութ գնամ։ Ես մարդու նման եմ ապրել, բայց երկրաշարժից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Դառն ու դաժան է իմ անցած կյանքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Փեփրոն տատը։

Այսօր տուն հիշեցնող փոքրիկ տարածքը տարիներ առաջ ավտոտնակ է եղել։ Հիմա այն 96-ամյա կնոջ կեցավայրն է՝ մի վայր, որտեղ նա անցկացնում է իր կյանքի մայրամուտը։ Փեփրոն տատն ասում է՝ իր արմատներն ու արժանապատվությունը թույլ չեն տալիս ձեռքը մեկնել և մարդկանցից օգնություն խնդրել։

«Չքավոր կյանքով կապրիմ, բայց մուրացկան չեմ։ Ես Մազմանյան Նիկոլի աղջիկն եմ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ կյանքի դժվարությունները չեն կարող խլել իր ինքնասիրությունը։

Միայնակ թոշակառու կինը, սոցիալական բազմաթիվ խնդիրներից բացի, նաև կույր է։ Նրա խոսքով՝ որդուն կորցնելուց հետո զրկվել է նաև աչքի լույսից։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ