Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:48 24-06-2022

Իմ պաշտպանյալին այնպես էր խփել՝ ատամը կոտրվել էր. Փոստանջյանը պատմում է Ջհանգիրյանի մասին

Վերջին օրերի ընթացքում հանրային բուռն քննարկման թեմա դարձավ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի հրապարակած մի ձայնագրություն, որում ընթացող խոսակցությունը տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանի միջև։ Իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ զրույցից 15-20 րոպե հետո արդեն գլխի է ընկել, որ իրեն ձայնագրում են։

Թե ինչպիսի գործիչ է Գագիկ Ջհանգիրյանը, ով, ինչպես ինքն էր երեկ նշում, իր ողջ նվիրական կյանքը նվիրել է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, Oragir.news-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Երեկ ամբողջությամբ չեմ նայել, բայց փոքր հատվածներով նայեցի։ Նա, եթե դատաիրավական բարեփոխումների կողմնակից է, ապա երբ զինվորական դատախազ էր, երկու գործով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, մեկը իմ պաշտպանյալի գործն է, մյուսը՝ Միշա Հարությունյանի գործով։ Այսինքն՝ դա շեղում է կոնվենցիայի այն հոդվածը, որով ոչ մի սահմանափակում չի կարող լինել։ Դա խոշտանգումների հոդվածն է։ Դեպքից արդեն երկար տարիներ են անցել, 2000-ականներին էր դեպքը եղել։ Այսինքն՝ կան Եվրոպական դատարանի որոշումներ, որոնք մատնանշում են իր կողմից զինվորական դատախազ եղած ժամանակահատվածում իր ապօրինությունների մասին, այսինքն՝ եթե այդ մարդը մինչև ՄԻԵԴ հասնելը նրա միջնորդությունները և բողոքները ներկայացվել են ամիջապես իրեն, իր քննության ներքո են եղել։ Այսինքն՝ այդ նույն միջնորդությունների ու բողոքների քննարկման ժամանակ նույնիսկ փաստաբաններին է կտեր տվել, բայց նրանք նույնիսկ չեն համաձայնվել իր այդ ստերին։ Եթե նա դատաիրավական բարեփոխում է արել, առնվազն այդպիսի բառապաշարով հանդես չէր գա՝ կտեր տալ, վզին դնել, դա ի՞նչ է նշանակում»։

Փոստանջյանի խոսքով՝ «հացի սեղանի» շուրջ երեք ԲԴԽ անդամներ են եղել, և արդեն իսկ դրանով պատկերացնում է մեր դատական համակարգի պատկերը. «Դրանից արդեն պատկերացնում ենք, թե ինչպիսի բարեփոխիչ է նա, ու պատկերացրեք՝ ինչ աստիճանի կեղծ պետք է լինես, որ ասես՝ դու իմ տղաս ես (նկատի ունի Վարդազարյանին)։ Ասեմ ձեզ իմ քաղաքական փորձից, որ հիմնականում բանակցությունները, որոնք նախորդում են որոշումների ընդունմանը, տեղի են ունենում սկզբից։ Այո՛, պաշտոնական և կիսապաշտոնական ճաշկերույթների շուրջ հավաքվում են, խոսում են, քննարկում են ընդհուպ մինչև լիագումար նիստի բոլոր կետերը՝ փոխանակելով նախնական որոշումներ»։

Անդրադառնալով հարցին, թե Ջհանգիրյանն իմացե՞լ է, որ իրեն ձայնագրում են, պատասխանեց. «Մենք ոչ մեկս միամիտ չենք, այդ երկու անձինք՝ Ջհանգիրյանն ու Միքայելյանը, ունեն փորձ, բացի այդ՝ դատավորի փորձ ունեն, բացի այդ՝ եղել են ԱԺ պատգամավոր, և այս մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ լինելով, հասկանում են, որ իրենք հանրության ուշադրության կենտրոնում են, և իրենք արդեն իմանում են այդ մասին, որ պետք է իրենց ձայնագրեն։ Նա արտիստիկ բնավորություն ունի, որ ձայնագրությունը լսում ես, զգացվում է, որ ինքը խոսում է հանրության համար, ոչ թե իր դիմացը նստածների, այլ այլ մարդկանց համար։ Ջհանգիրյանն էլ, Ստեփան Միքայելյանն էլ գիտեին, որ ձայնագրում էին իրենց, սա մեծ ողբերգություն է, և եթե գաղտնազերծման մասին օրենքի նախագիծ չընդունենք և չմաքրենք համակարգը այդ կեղտից, ուրեմն մենք չենք կարող արդյունավետ կառավարում իրականացնել։

Ես չգիտեմ, թե իրեն ով է խորհուրդ տվել, որ գնա Պետրոսի մոտ և նման հարցազրույց անի։ Կա չէ՞ այնպիսի մի փողոցային խոսակցություն, որ վիզ եմ դրել, դառել եմ, ինքը հիմա վիզ է դրել ու ընտրակեղծարարությամբ դառել է բարձր ինչ-որ մի բան։ Եթե դու այդպես վիզ ես դնում, ուրեմն պետք է հասկանաս, որ քո վզին էլ են դնելու։ Եվ դա ակնհայտ է, այդ մարդիկ բավականին մտերմիկ շփումներ են ունեցել, Վարդազարյանը Ջհանգիրյանի որդու՝ Վրեժի հետ ավելի մոտ է, պատկերացրեք այդ մարդիկ իրար մեջ ինչպիսի հարաբերություններ ունեն, ու եկել ասում է, որ իմ վզին դրած է։ Երեկ Վարդազարյանի համար հրապարակեցին որոշումը, բայց որոշումը կայացրել էին հուլիսի 16-ին։ Այսինքն՝ այդ հարաբերությունների մեջ ոչ մի մարդկային կապ գոյություն չունի»։

Փոստանջյանը նաև հավելում արեց՝ Մատաղիսի գործի հետ կապված. «Երբ Ջհանգիրյանը զինվորական դատախազ էր, իր հետ փատաբաններով բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, միջնորդությունների քննարկման շուրջ ենք հանդիպումներ ունեցել, ինքն իր կեցվածքով փորձում էր ծաղրել փաստաբաններին, բայց իր հետ երբ քննարկումներ ենք իրականացրել, երբ միջնորդությունների մեջ թուրքական ազգանուններ էին հնչում, ինքը մեզ ծաղրում էր, նախադեպեր էինք մեջբերել՝ հիմնականում Թուրքիայի դեմ գործերով, ու իր գրասենյակում՝ զինվորական դատախազության, հետևը գրապահարան կար դրված, որտեղ Եվրոպական դատարանից հաստ հատորներ կան ու ուղենիշ գործերի նախադեպեր։ Ասեցի՝ մի հատ պտտվեք, նայեք այս գրքերը և անպայման կարդացեք, որովհետև վաղը հենց Դուք եք լինելու մեղադրյալի աթոռին, և պետք են գալու Ձեզ։ Այդքանով ավարտել, դուրս ենք եկել։ Հետագայում, երբ 2008 թվականին իրեն ապօրինի կալանավորեցին, ինքն էլ է ասում, որ իրեն ապօրինի կալանավորել են, իր նկատմամբ բռնություն են գործադրել, մինչև անգամ անմարդկային վերաբերմունք, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունքով ինքը ստացել է անմարդկային մարմնական վնասվածքներ, և ես իրեն տեսել եմ Դավթաշենում։ Եվ հետո իր փաստաբանի համար ինքը վկայություն էր տվել, որ ես իրեն այդ վիճակում տեսել եմ, և ինքը իմ վկայության հիման վրա դիմել է ՄԻԵԴ, այսինքն՝ 2004 թվականին ես իրեն զգուշացրել եմ, 2008-ին ինքը դարձել է նույն ապօրինությունների զոհը։ Իմ պաշտպանյալին այնպես էր խփել, որ ատամը կոտրվել էր, իսկ իր գործընկեր տիկին Անահիտ Եղիազարյանը, որն այդ ժամանակ մեղադրող դատախազ էր, ասում էր՝ Ջհանգիրյանի ապտակը քո համար պատիվ է։ Իր վզին միշտ այսպիսի բաներ են դրել»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան