Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:38 24-06-2022

Ես կուտ եմ տվել, իսկ 15-20 րոպե հետո արդեն գլխի եմ ընկել, որ ինձ ձայնագրում է. Ջհանգիրյանը մեկնաբանում է հայտնի ձայնագրությունը

«Բա դուք ո՞նց էիք ուզում, որ պարոն Վարդազարյանը համաձայնվեր ու դիմում գրեր, թե իմանար, որ իր վրա գործեր են գրելու, հետո պատժելու են, և որևէ երաշխիք չունի։ Դրանք հոգեբանական հնարքներ են։ Ես կուտ եմ տվել։ Բա ես ի՞նչ գիտեմ՝ մեկ գործ կա, երեքը կա, կամ ես ո՞նց եմ կարճում կամ հարուցել տալիս այդ գործերը։ Իմ լիազորություններից դուրս բաներ են»,- Հանրայինի եթերում հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրայնը։

Անդրադառնալով հայտնի ձայնագրությանը՝ ասաց. «Ես կատակ եմ արել, երբ ասել եմ, որ նախագահ էլ եմ ղեկավարում, ես ուղղակի նրան երաշխիքներ եմ տալիս, կտեր եմ տալիս, որ ինքը հանգիստ լինի , որ իր նկատմամբ հետագա քրեական հետապնդումներ չլինեն։ Ես գնացել եմ բանակցելու, որպեսզի կարողանամ պարոն Վարդազարյանին համոզեմ, որովհետև շատ բարդ սխեմա է ԲԴԽ-ի նախագահին հրաժարականի պարտադրելը։ Այդ ժամանակ ես ընդամենը քսան օրվա ԲԴԽ անդամ եմ եղել ու շատերին չեմ էլ ճանաչել։ Ընդհակառակը, ես իրեն հանգստացրել եմ՝ ասելով, որ որևէ գործ չի լինի, դու քո քայլը կատարի։ Ես կտեր եմ տվել, որովհետև հակառակ դեպքում ինքը չէր համաձայնվի, մի բան էլ ասեմ, ես 15-20 րոպե հետո արդեն գլխի եմ ընկնում, որ ինքը ձայնագրում է»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում