Ներքին 4 տարի առաջ - 13:56 24-06-2022

Ի՞նչ է արել հայտնի դատավոր Արմեն Դանիելյանը, որ նրա նկատմամբ վարույթ է հարուցվել

Մենք գրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանի հայտնի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Այսօր ԲԴԽ֊ում նախատեսված էր այդ կարգապահական վարույթով նիստ անցկացնել, սակայն այն հետաձգվեց։

Oragir.news-ը տեղեկացավ, թե ինչու է Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել։ Արմեն Դանիելյանի նկատմամբ վարույթը հարուցվել է փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանի և Ալեքսան Խաչատրյանի դիմումի հիման վրա։ Նրանց պնդմամբ` իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ապօրինի է ընտրվել։ Բանն այն է, որ քրեական գործերից մեկով՝ մինչդատական վարույթում առաջին ատյանի դատարանը մեղադրյալին ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել, ինչը հետագայում դատախազությունը բողոքարկել է։ Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն մինչ դատավոր Դանիելյանը կքններ բողոքը, քրեական գործով նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկվում է դատարան, ըստ էության՝ քննության, և արդեն բուն գործով դատարանը անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառում ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դրանից հետո միայն դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում կայացել է դատական նիստը՝ մինչդատական վարույթի շրջանակներում ներկայացված բողոքի քննության համար, որի ընթացքում դատախազը նշել է, որ անձին կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բողոքը ներկայացվել էր մինչդատական վարույթում, իսկ գործն արդեն դատարանում է, հետևաբար դատախազը պահանջել է ճանաչել միայն խախտումը, քանի որ այս պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող կալանավորել անձին, կարող էր ճանաչել միայն խախտումը։

Տվյալ պարագայում դատավոր Արմեն Դանիելյանը անձին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել, ինչից հետո փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ալեքսան Խաչատրյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ, և ահա, վարույթ ի վերջո հարուցվել է Հանձնաժողովի կողմից։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մեզ փոխանցեց, որ իրենք հանձնաժողովին դիմել են նախորդ տարի նոյեմբերին, եւ դիմելուց 7 ամիս անց վարույթը հասել է ԲԴԽ. «Մինչև հանձնաժողովում հարուցելը՝ հետո ԲԴԽ են դիմել, արդեն 7 ամիս անցել է»։

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է