Ներքին 4 տարի առաջ - 12:34 24-06-2022

Երևանում 20 տարեկան աղջիկը դանակահարել է երիտասարդ կնոջ․ նա ձերբակալվել է

Հունիսի 23-ին՝ ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ ոստիկանության Երևան քաղաքի պարեկային ծառայության 1-ին գումարտակի ծառայողները բուժօգնության են տեղափոխել 29-ամյա կնոջ:

Ըստ պարեկների՝ Արամի փողոցում նրան դանակահարել էին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 01.10-ին Մանկական երկաթուղու թունելի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա կնոջը դանակահարել էր 20-ամյա մի աղջիկ: Կենտրոնականի քրեական հետախույզները ժամը 06.00-ին Թեյշեբաինիի փողոցում հայտնաբերել և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 20-ամյա աղջկան, որը տվել է խոստովանական բացատրություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 20-ամյա աղջիկը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան