Ներքին 4 տարի առաջ - 10:53 24-06-2022

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցում է ՀՄԿ խորհրդի տարեկան նստաշրջաններին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-ից 25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին:

Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։

ՀՄԿ տարեկան նստաշրջանների շրջանակում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը: Կողմերը դիտարկել են նաև ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում ՀՀ մաքսային ծառայության ներկայացվածության հարցը:

Նշենք, որ 2018-2022 թվականներին ՀՀ մաքսային ծառայությունը հանդիսանում է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ։
Քննարկվել են նաև 2023թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Ռուստամ Բադասյանը հայտնել է ՀՀ ՊԵԿ պատրաստակամությունը՝ ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Ի դեպ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին: Հանդիպմանը դիտարկվել է նաև ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու հարցը։
Ռուստամ Բադասյանը և Կունիո Միկուրիան ընդգծել են, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր հարթություն:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան