Խոսք Ներքին 4 տարի առաջ - 17:54 23-06-2022

Լիցենզավորումը մեզանից ազատվելու միջոց է, տնօրեն էլ կնշանակեն իրենց ծանոթ-բարեկամներին․ մանկապարտեզի տնօրեն

Այսուհետ բոլոր մանկապարտեզների տնօրենները պետք է անցնեն լիցենզավորում, և միայն լիցենազավորված տնօրերնները կարող են շարունակել աշխատանքը։ Oragir.news-ը կապ հաստատեց մայրաքաղաքի մի քանի մանակապարտեզների տնօրերնների հետ՝ հարցնելով, թե ինչպես են վերաբերվում լիցենզավորմանը և արդյո՞ք պատրաստվում են լիցենզավորվել։

Մեզ հետ զրույցում Երևանի թիվ 17 մանակպարտեզի տնօրեն Էդիտա Նիկոլյանն ասաց․ «Ես դեռ չեմ լիցենզավորվելու, քանի որ ես նախկինում եղել եմ լիցենզավորված, և ինձ դեռ ժամանակահատված կա մինչև հաջորդ լիցենզավորումը։ Առհասարակ ես լիցենզավորմանը շատ նորմալ եմ վերաբերվում, բայց նաև կան մարդիկ, ովքեր այդպես չեն մտածում, բայց ես իրենց տեղը չեմ կարող պատասխանել, թե ինչու չեն ուզում»։

Երևանի թիվ 6 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշան Մադոյանը ևս հայտնեց, որ նորմալ է վերաբերվում փոփոխությանը․ «Շատ նորմալ, կարծում եմ՝ այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։ Ես դեռ լիցենզավորված չեմ, քանի որ այս պահին դեռ տնօրեն չեմ, ժամանակավոր պաշտոնակար եմ, բայց կարծում եմ՝ որևէ վատ բան չկա դրանում»։

Երևանի թիվ 102 մանկապարտեզի տնօրեն Նունե Սարգսյանն էլ հավելեց, որ լիցենզավորմանը դեմ չէ, բայց նախ պետք է հասկանա՝ ինչ դասընթացներ են լինելու, որտեղ, և միայն դրանից հետո կորոշի լիցենզավորվել։

Մեզ հետ զրույցում մի քանի մանկապարտեզների տնօրեններ անանուն մնալու պայմանով ասացին, որ իրականում լիցենզավորումը պարտադիր դարձնելը անցանկալի տնօրեններին աշխատանքից ազատելու համար է արվել։ «Չգիտեն` մեզանից ոնց ազատվեն, դրա համար են սա մտածել։ Մանկապարտեզի տնօրեն էլ կնշանակեն իրենց ծանոթ-բարեկամներին, պաշտոնյաների կանանց համար մանկապարտեզի տնօրենի պաշտոն զբաղեցնելը ամենայուղոտ գործերից մեկն է»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան