Ո՞վ կարող է «քոմենթել» արդարադատության նախարարին
copy image url

Ո՞վ կարող է «քոմենթել» արդարադատության նախարարին

Ներքին 3 տարի առաջ - 17:30 23-06-2022
Արդադադատության նախարար Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումները հատուկենտ մարդիկ կարող են մեկնաբանել։ Բանն այն է, որ նախարարը իր ֆեյսբուքյան էջը հերիք չէ պաշտոնական լրահոս տարածելու համար է օգտագործում, դեռ մի բան էլ այն փակում է իր համար անցանկալի օգտատերերի համար՝ նրանց զրկելով իր էջում մեկնաբանություն գրելու հնարավորությունից։ Ի դեպ, հասկանալի չէ, թե ի՞նչ չափանիշներով է նախարարը որոշում, թե ով կարող է իրեն մեկնաբանություն գրել, իսկ ով՝ ոչ։

Նման վարքագիծը հասկանալի կլիներ, եթե գործ ունենայինք մի բռնապետական երկրի արդարադատության նախարարի հետ, բայց «ժողովրդավարության բարձրագույն լիգայում ծվարած բաստիոնում» նման դրսևորումը դժվար է հասկանալ ու ըմբռնել, մանավանդ, երբ Անդրեասյանը իր աշխատասենյակի պատին Նիկոլ Փաշինյանի նկարն է կախել և պարբերաբար այդ նկարին նայելով՝ հիշում է, որ պետք է ժողովրդավար ու անաչառ լինել։ Իհարկե, հասկանալի կլիներ, եթե նախարարը արգելափակեր այն անձանց, որոնք վիրավորական արտահայտություններ կամ հայհոյանքներ են օգտագործում իր էջում, բայց ինչո՞ւ է սահմանափակում մարդկանց, որոնք միայն քննադատում են իր մասնագիտական գործունեությունը։

Թե ինչու է Անդրեասյանը 3 մլն վարչապետներին զրկում իր էջում մեկնաբանություն գրելու հնարավորությունից, փորձեցինք ճշտել հենց իրենից՝ ուղարկելով պաշտոնական գրավոր հարցում ՝ հետևյալ հարցադրումներով․

1․ Ի՞նչ չափանիշներով եք Դուք (նախարարը) որոշում, թե ֆեյսբուքյան օգտատերերից ովքեր կարող են Ձեր ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանել, իսկ ովքեր՝ ոչ՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ Ձեր գրառումների մեկնաբանությունների բաժինը փակ է մի շարք քաղաքացիների համար։
2․ Արդյո՞ք ընդունելի է, Ձեր կարծիքով, ժողովրդավարական հասարակությունում քաղաքացուն զրկելը Ձեր էջում իր կարծիքը կամ գնահատականը հնչեցնելու հնարավորությունից, արդյո՞ք դա քաղաքացու խոսքի ազատության սահմանափակում չէ, ի՞նչ նպատակով եք Դուք քաղաքացուն զրկում իր կարծիքը, բողոքը, քննադատությունը հասցեական հնչեցնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով, որ Դուք բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ եք և ֆինանսավորվում եք քաղաքացիների վճարած հարկերից։

Այս հարցերին նախարարը չի պատասխանել՝ պատճառաբանելով, թե «հարցադրումը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով տեղեկություն չէ»։

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին «ժողովրդավարության խթանման համար» 68,6 մլն դոլար գրանտ է տրամադրվել։ Ցանկալի կլիներ, որ այդ միջոցների մի մասն ուղղվի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ սեփական ժողովրդավարությունը ամրապնդելու և իր գործունեության մեջ խտրական վերաբերմունքը բացառելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 ԱԱԾ-ին հասու դարձած գաղտնի ինֆորմացիան հրապարակելը հանցագործություն է. Միքայել Համբարձումյան
10:55 Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
19:21 Փաշինյանն ընտրությամբ ու ամեն գնով դառնալու է վարչապետ, անգամ եթե ուղիղ եթերում երեխա ուտի. քաղաքագետ
23:01 Գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին՝ արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին
16:25 Երևանի մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների կանգառը
17:50 Դիմավորեք՝ 100.000 ադրբեջանցի է գալիս. թիկունքից հարված 
20:17 Պետք է դիմահար կրակոցով ոչնչացնեին․ Արսեն Թորոսյանի բռնության կոչը