Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 23:19 22-06-2022

ԱԱԾ-ին ու հակահետախուզությանը հարց ունեմ․ ովքե՞ր են ղեկավարում Ջհանգիրյանի ղեկավարին․ Բենիկ Գալստյան

«Հրապարակված 14-րոպեանոց ձայնագրությունը ավելի շատ ոչ թե իրավաբանները ու քաղաքագետները պետք է վերլուծեն, այլ հոգեբաններն ու հոգեբույժները, 14 րոպե մի մարդու էինք լսում, որը լիքը բարդույթներ ուներ»։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ընթացքում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Նա համոզում է, որ ինքը լուրջ մարդ է, պրեզիդենտներ կառավարել, քրեական գործ հարուցել-չհարուցելը իր համար ոչ մի բան է, այսինքն՝ 14 րոպե համոզում է իր զրուցակցին, որ ինքը լուրջ մարդ է, բայց ես չգիտեմ լուրջ մարդ, որ համոզում է իր զրուցակցին, որ ինքը լուրջ մարդ է։ Ամենայն հարգանքով Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, այս հարցը թողնենք հոգեբաններին»։

Նա ընդգծեց որ ձայնագրության մեջ մի քանի միտք կա, որոնք ուշադրության են արժանի։

«Ըստ էս մարդու ասածի՝ այն անձը, որը փաստացի իր ղեկավարն է, որը օրենքի խախտմամբ է իր ղեկավարը, ըստ Ջհանգիրյանի՝ էդ անձին կառավարում են այլ անձինք։ Այդ հանգամանքը նշվում է ձայնագրության մեջ։ Այսինքն՝ իր շեֆի գլխին կան այլ անձինք․ հարց՝ ովքե՞ր են այդ անձինք։ ԱԱԾ-ին և հակահետախուզությանը հարց ունեմ․ ովքե՞ր են այդ անձինք։ Միգուցե այդ անձինք մեզնից մի փոքր Արևելքում գտնվող երկրում են կամ մի փոքր Արևմուտքում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան