Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:01 21-06-2022

Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային․ Ավետիք Իշխանյանը՝ ԲԴԽ-ի վերջին դեպքերի մասին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շարունակում եմ հետևել Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան սկանդալային ձայնագրության մեկնաբանությունները։Սակայն, այս անգամ անուններ չեմ տա։ Պատճառը՝ ուղղակի չեմ ցանկանում նրանցից ոմանց անունները հնչեցնել իմ էջում։ Դրանք բոլորը «հերոսաբար» հայհոյում, քննադատում են և Գագիկ Ջհանգիրյանին և Ռուբեն Վարդազարյանին և այլ դատավորների։Նրանք մեծ-մեծ խոսում են, այսպես կոչված վեթինգի անհրաժեշտության մասին, այն չանելու համար, քննադատելով նույնիսկ իրենց պաշտելի բռնապետիկին։ Նրանցից ոմանք, նույնիսկ դիմումներ են ներկայացնում քննչական մարմիններ։ ․․․Ծափահարություններ․․․

Բայց․․․ նրանք բոլորը «չեն նկատում», թե ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ, ով է հրահանգել «սի․․մ» գործ հարուցել, ում հրահանգով Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց ԲԴԽ անդամ։ Ինչպե՞ս կարող են նրանք լինել սկզբունքային և, ինչպես ասում են, «ձուկը գլխից բռնել»։ Ինչպես կարելի է պահանջել իրենց պաշտելի բռնապետիկի հրաժարականը։ Նրանք ձևեր են թափում՝ թաքնվելով վեթինգ, Գագիկ Ջհանգիրյան, Ռուբեն Վարդազարյան, դատավորներ, շղարշի ետևում, փաստորեն արդարացնելով բռնապետիկին, իբր նա այս ամենից անտեղյակ է, միամիտ և մոլորյալ, որ վստահել է Գագիկ Ջհանգիրյանին»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով