Ներքին 4 տարի առաջ - 19:18 21-06-2022

Տիգրան Խաչատրյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին

Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կալանքի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

Նա նշեց, որ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, նիստը օրը նշանակվել է հուլիսի 7-ին։ Հարցին, թե ձեռքո՞վ է մակագրվել բողոքը, Գալստյանն ասաց, որ տեղյակ չէ։

Նշենք, որ այս գործի շրջանակում կալանավորված է նաեւ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի