Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:15 21-06-2022

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու նիստում:

Ներկայացվող բնապահպանական ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդանի գետի էկոլոգիական վիճակը՝ բարելավելով Հրազդան գետ լցվող Գետառ գետի ջրերի որակը:

Ծրագրի իրականացման նպատակներն են՝ մաքրել Հրազդան գետ և Երևանյան լիճ լցվող կոյուղաջրերը, նվազեցնել աղտոտվածության մակարդակը, կանխարգելել աղտոտվածության տարածումը: Նշված աշխատանքների կատարման արդյունքում Երևան համայնքի սահմաններից դուրս եկող Հրազդան գետը Արարատյան հարթավայրի մյուս համայնքներին կհասնի (Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Զորակ, Ղուկասավան, Դաշտավան, Դարակերտ) բնապահպանական տեսակետից առավել մաքուր ոռոգման չափորոշիչներին համապատասխան վիճակում՝ նվազեցնելով գետի և նրա առափնյա տարածքների կենսաբազմազանության (ջրային էկոհամակարգ, թռչուններ) վրա մարդածին բացասական ազդեցությունը:

Նախագծի համաձայն` Հրազդան գետի ջրի որակի բարձրացումը կնպաստի նաև այդ ջրով ոռոգելի տարածքներում աճեցվող գյուղատնտեսական մթերքների որակի բարձրացմանը:

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման վայրը նախնականորեն ընտրվել է Հրազդան գետ թափվող հատվածում, որը տեղակայված է Շենգավիթ վարչական շրջանի Պոլիպլաստ գործարանի մոտակայքում:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին

Ձեզ գուցե հետաքրքրի