copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:47 21-06-2022

Փոխարինողի ու փոխողի փնտրտուք

Կարդալու կամ մեկ անգամ ևս վերընթերցելու դեպքում ամեն խելամիտ մարդ, ինքնուրույն մտածելու ունակ ամեն ոք հեշտորեն կհասկանա, որ «Նիկոլի թիվը», որում մենք հիմա ապրում ենք, ճիշտ ու ճիշտ Օրուելի «1984»-ն է, երբ անցյալը ամեն րոպե, դարձյալ ու անվերջ խմբագրվում է, իսկ ապագա ընդհանրապես չկա։ Միայն ճղճիմ, ճահճացած, գորշ, մթագնող, անհեռանկար ներկա է։ Ազգադավ վարչապետը հիմա մեզ շառով ու փորձանքով ուզում է տանել մի տեղ, որը եթե եղել էլ է իր երբևէ պատկերացրած ապագայում, ապա հիմա այլևս չկա նույնիսկ իր տեսլականը։ Նրա միջոցով օտար-թշնամին մեզ տանում է դեպի չգոյություն, այսինքն` մի տեղ, որտեղ չկան ազգ, հայրենիք, ընտանիք, ծնող-երեխա հարաբերություններ, պատկառանք ու հեղինակություններ, պատիվ ու հարգանք, բարոյականություն, իմաստ, խիղճ, սեր... չկա ոչինչ` բացի ուղղափառ ստրկությունից, ծառայամտությունից, փոխադարձ ատելությունից, դավաճանությունից, ստորաքրշությունից։

Իսկ հեռանկարում միայն թրքանալու ապագան է։ Հետևաբար այդ հեռանկարը պետք է փոխել։ Միայն միամիտներն ու պարզամիտները կարող են իրենք իրենց համոզել, թե սա դրածո ռեժիմի քառամյա բռնատիրության հետևանքն է։ Մինչդեռ իրականում և՛ ժողովրդի իներտությունը, և՛ թավշյա ռեժիմի գոյությունը 1988 թ․-ի փետրվարից էլ առաջ օտար-թշնամու մեթոդական, հետևողական, աննկատ կամ բացահայտ, նենգ ու սիրաշահական, բթացնող կամ շեղող, կաշառող ու հարկադրող գործունեության վերջնական հետևանքն է։ Սա հենց այն լաբիրինթոսն է, որում մենք հիմա դեգերում ենք ու ելքը չենք գտնում։ Իսկ ելք կա։ Անհրաժեշտ է լաբիրինթոսի պատերը քանդել։ Դրանք բոլորովին էլ այնքան ամուր չեն, որքան մեզ են թվում։

Առաջին իսկ գիտակից հարվածը մեզ կհամոզի, որ այդ լաբիրինթոսն ու մեր մոլորությունը ևս միայն մեզ թելադրված թյուր պատկերացումներում են եղել ու խաբկանքի հետևանք են։ Մենք դեռ ապրում ենք այն մթության մեջ, անորոշության իրավիճակում, երբ խարխափողը համոզիչ օրինակի է սպասում, վեհերոտը հավատ առաջացնող ու ենթարկվել ստիպող հրահանգի է սպասում, իր ուղին կորցրածը դեպի իրեն հոգեհարազատ ապագան տանող առաջնորդին է սպասում։ Եվ այն վստահաբար կա։ Հայ ժողովրդի արգանդը երբեք ամուլ չի եղել։ Այն, ինչ հարցեր է առաջացնում, երբեք չի մնում առանց բացատրության, և հակառակը, այն, ինչ անբացատրելի է, երբեք հարցեր չի առաջացնում։ Առողջ մարդու բնույթն է այդպիսին։

Մեր պատմությունն է ապացուցում, որ Հայոց աշխարհով անցած բոլոր հրոսակաները, այո՛, վնասել են մեր ազգային առողջությունը, մեծ կորուստներ են պատճառել, իսկ մենք թեև կորուսյալը գրեթե երբեք չենք վերադարձրել, բայց միշտ կազդուրվել ենք մտքով ու հոգով։ Դավիթներ ու Վահագներ մեզանում միշտ ծնվել են անելանելիությունից։ Հիմա մենք այդ անելանելի վիճակը եթե գիտակցում ենք, ուրեմն նաև ծնվել ու ի հայտ կգա նաև մթից, մոլորությունից, լաբիրինթոսից մեզ դուրս հանող առաջնորդը։ Միայն թե ուրիշի սարքած լաբիրինթոսից դուրս գալու համար, իրոք, բոլորս պետք է արթնանաք ու մի կողմ վանենք անտարբերությունը։ Մենք հիմա պետք է վառենք մեր ունեցած բոլոր մոմերը, ջահերը, կերոնները ու լուսավորենք մեր շուրջը, տեսնենք, թե որտեղ ենք կանգնած, և հասկանանք, թե ուր կարող ենք գնալ։

Շատ կարևոր է, որ կարողանանք ազատվել պատրանքներից։ Նույնքան կարևոր է տեսնել ու հասկանալ այսօրվա իրական աշխարհը։ Գիտակցել անհերքելի փաստերը, որ անգամ «մեծ յոթնյակի» երկրները` Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան, վաղուց ինքնիշխան չեն, ինքնուրույն ու անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունից զրկված են, ինքնուրույն պետության ղեկավար ընտրելու ձևական իրավունքը գործնականում կիրառելու ազատություն չունեն։ Համոզվելու համար միանգամայն բավարար է նայել, թե ովքեր են այսօր ղեկավարում այդ երկրները, իսկ նայելու դեպքում տեսանելի է, թե ում դրածոներն են նրանք և ինչպես են իրենց երկրների ու ժողովուրդների շահերի հաշվին այլ տերության շահեր սպասարկում։

Հետևաբար, մեր ապագայի հնարավորությունները ճշգրիտ պատկերացնելու, դեպի ցանկալի, հնարավոր, հուսալի ապագա տանող ճանապարհը ճիշտ ընտրելու համար պետք է նախ կարողանանք ազատվել սին պատրանքներից ու աշխարհաքաղաքական իրողություններին նայենք առանց վարդագույն ակնոցների, լուրջ, սնափառությունից զերծ ու ապագա սերունդների առջև պատասխանատու հայացքով։ Միայն այդ դեպքում կարող ենք ինքներս մեզ ազնվորեն խոստովանել, որ սորոսաթուրքերի նշանակած վարչապետը կփոխարինվի, հենց նրան փոխարինողը գտնվի։ Անհրաժեշտ է գիտակցել, որ մեր այսօրվա գլխավոր խնդիրը առաջնային դարձած մեկ բախտորոշ հարցին ընդունելի ու ճիշտ պատասխան գտնելն է. ո՞վ է լինելու փոխողը` փոխարինողին նշանակողը։ Ինչպես պատասխանենք այս հարցին, այնպիսին էլ ապագա կունենանք։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
23:49 Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն. shamshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի