Արտաքին 4 տարի առաջ - 15:00 20-06-2022

Չինաստանը մայիսին Ռուսաստանից ներմուծել է ռեկորդային ծավալի նավթ  

Ռուսաստանից Չինաստան հում նավթի ներմուծումը նախորդ տարվա համեմատ աճել է 55%-ով՝ հասնելով մայիսի ռեկորդային նիշին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության տվյալներին։

Այս տարվա մայիսին Ռուսաստանից Չինաստան նավթի ներկրման ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 8,42 մլն տոննա, ինչը համարժեք է օրական մոտ 1,98 մլն բարելի։ Սա 25%-ով ավելի է, քան ընթացիկ տարվա ապրիլին։

Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցրել Չինաստան նավթ արտահանողների շրջանում ՝ փոխարինելով երկրորդ տեղում գտնվող Սաուդյան Արաբիային: Reuters-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարողանում է գնորդներ գտնել՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին, թեև ստիպված է եղել նվազեցնել գները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից